Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերի նշանակությունը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ տեղի ունեցած առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության աջակցությամբ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած շարժական և անշարժ գույքի վնասների փոխհատուցման հարցերի շուրջ: Նախագահ Հարությունյանը մեծապես կարևորել է Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ հետպատերազմյան ժամանակահատվածի ծանր փորձությունների հաջող հաղթահարումը զգալիորեն կախված է դրանց արդյունքներից:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ Կառավարության անդամներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG