Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 870 -ով՝ հասնելով 333 հազար 583-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2161-ով և հասել 304 հազար 17-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 9 հազար 660 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 299 հազար 20-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 253-ի, ևս 1404 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 20 հազար 909 մարդ։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 36 նոր դեպք
Արցախում նոյեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ COVID-19-ից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 134 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 79-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կատարվել է 21 հազար 141 թեստավորում, որից հաստատվել է 3438-ը։