Պեսկով․ Նոր ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի համար անհրաժեշտ է բոլոր երեք ղեկավարների համաձայնությունը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման անցկացումը։ Այդ մասին այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, սակայն, որ նման բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ է լինելու բոլոր երեք երկրների ղեկավարների համաձայնությունը։

«Կասկած չկա, որ ինչ-որ մի փուլում շփումներ անհրաժեշտ են լինելու։ Բայց որպեսզի դրանք հնարավոր դառնան, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Խոսելով երեկ տեղի ունեցած սահմանային մարտերի մասին՝ Պեսկովը հիշեցրել է, որ դրանց դադարեցման գործում որոշիչ դերակատարություն է ունեցել պաշտոնական Մոսկվան։ «Ակտիվ ջանքեր էր գործադրում նախևառաջ նախագահ Պուտինը։ Երեկ նա զրուցել է Հայաստանի վարչապետի հետ։ Այդ միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կողմերին զսպվածության կոչ անել։ Ռուսական կողմը հետագայում ևս կանի դա», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար դիտարկվում է դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը․ ՀՀ ԱԳՆՌուսական միջնորդությամբ կրակը դադարեցվել է. ՊՆՊուտինը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետՀայաստանը դիմում է Ռուսաստանին՝ «ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»