Եվրոպայում երկրները կտրուկ քայլեր են դիտարկում՝ կորոնավիրուսային վարակի նոր ալիքը հաղթահարելու համար:
Գերմանիայում մոտ 3 հազար կորոնավիրուսով հիվանդ է բուժվում վերակենդանացման բաժանմունքներում։ Հիվանդության դեպքերի թվի աճի պատճառով իշխանությունները սահմանափակումներ են մտցրել նրանց համար, ովքեր հրաժարվում են պատվաստումներից։ Թանգարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, լողավազաններ այցելել կարելի է միայն պատվաստածներին և հիվանդացածներին:
Մեծ Բրիտանիայի 40 տարեկանից բարձր բնակիչները երկուշաբթի օրվանից իրավունք են ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լրացուցիչ վակցինավորում ստանալ, իսկ 16-17 տարեկան դեռահասները կարող են պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ստանալ:
Վիեննայում սկսվել է 5-ից մինչև 11 տարեկան երեխաների զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Պատվաստման համար օգտագործվում է BioNTech-Pfizer-ը։
Այս ֆոնին Ավստրիայում ուժի մեջ են մտել չպատվաստվածների համար սահմանափակումները:
Ֆրանսիայում 6-ից մինչև 11 տարեկան բոլոր աշակերտները դասարանում կրկին պետք է դիմակ կրեն։ Նախկինում սա գործում էր միայն ամենաբարձր հիվանդացություն ունեցող մարզերում, սակայն վերջին օրերին ամբողջ երկրում ցուցանիշները գնալով վատանում են։