Մատչելիության հղումներ

Հակահամաճարակային հավելյալ սահմանափակումներ եվրոպական մի շարք երկրներում


Գերմանիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստման կետ Բեռլինում, 9-ը նոյեմբերի, 2021թ․
Գերմանիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստման կետ Բեռլինում, 9-ը նոյեմբերի, 2021թ․

Եվրոպական մի շարք երկրներ հավելյալ սահմանափակումներ են մտցնում՝ կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացման ֆոնին։

Ակնկալվում է, որ այսօր Նիդերլանդների կառավարությունը կհայտարարի մասնակի լոքդաունի գնալու մասին։ Երկրում երեկ արձանագրվել է վարակի ավելի քան 16 հազար նոր դեպք, ինչն օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի բռնկումից ի վեր։ Ըստ լրատվամիջոցների՝ ակնկալվում է, որ երեք շաբաթով կփակվեն կինոթատրոնները, ռեստորանները և ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները, մարզական հանդիպումները կդադարեցվեն։

Դեպքերի աճը տեղի է ունենում՝ չնայած Հոլանդիայի չափահաս բնակչության ավելի քան 84 տոկոսը լիովին պատվաստված է:

Կորոնավիրուսային սահմանափակումները հանելուց երկու ամիս անց՝ նաև Դանիան է խստացումներ մտցնում։ Այսօրվանից երկրում անհնար կլինի գիշերային ակումբ, ռեստորան ու սրճարան մտնել առանց պատվաստման վկայագրի։ Պահանջը վերաբերում է 15 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին։

Հինգերորդ օրն է՝ նոր դեպքերի շարունակական աճ է գրանցվում նաև Գերմանիայում։ Համաճարակների դեմ պայքարի կենտրոնը կոչ է արել խուսափել զանգվածային հավաքներից և սահմանափակել շփումները։ Առողջապահության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ վաղվանից երկրում կրկին COVID-19-ի անվճար թեստեր կբաժանվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG