Մատչելիության հղումներ

Ավստրիայում ուժի մեջ են մտել սահմանափակումներ չպատվաստվածների համար


Ավստրիա - Կորոնավիրուսի դեմ պաատվաստման կետ Վիեննայում, արխիվ
Ավստրիա - Կորոնավիրուսի դեմ պաատվաստման կետ Վիեննայում, արխիվ

Ավստրիայում այս կեսգիշերին ուժի մեջ են մտել սահմանափակումներ կորոնավիրուսի դեմ չպատվաստված բոլոր քաղաքացիների համար։

Կանցլեր Ալեքսանդր Շալենբերգն ասել է. - «Մի կողմից դա պայմանավորված է շատ ավելի վարակիչ «դելտա» շտամով, իսկ մյուս կողմից, ցավոք, մեր երկրում պատվաստումների չափազանց ցածր ցուցանիշներով: Պատվաստվածների շրջանում հիվանդացությունը նվազում է, իսկ չպատվաստվածների մոտ անընդհատ աճում է»։

Այժմ Ավստրիայում լիովին պատվաստված է մեծահասակների մոտ 65 տոկոսը: Հետայսու երկրում գործելու է այն սկզբունքը, որ կա՛մ պետք է պատվաստված լինել, կա՛մ՝ հիվանդացած, թեստի բացասական արդյունքն այլևս լուծում չի համարվում:

Չպատվաստվածներին թույլ կտան տնից դուրս գալ միայն աշխատելու, բժշկի այցելելու, առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու և կարճատև զբոսանքների համար։ Ոստիկանական ստուգումներն արդեն սկսվել են, կարգը խախտողներին սպառնում է 500 եվրո տուգանք, մինչդեռ ստուգումներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում կարող է տուգանք լինել 1450 եվրոյի չափով:

Նմանատիպ միջոցառումներ են իրականացվում Գերմանիայում։ Բեռլինում նույնպես երկուշաբթի օրվանից նույն կանոնը կգործի (կա՛մ պատվաստված, կա՛մ հիվանդացած) ռեստորանների, սուպերմարկետների, մարզասրահների և թանգարանների համար։ Դաշնային հանրապետության կառավարությունը չի բացառում, որ Ավստրիայի օրինակով սահմանափակումներ կմտցնի չպատվաստվածների համար ամբողջ երկրում։

XS
SM
MD
LG