Մատչելիության հղումներ

Նիդերլանդներում քննարկում են հակահամաճարակային սահմանափակումների հարցը


Նիդերլանդներ - Հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ակցիա և ոստիկանության հետ բախումներ Ամստերդամում, հունվար, 2021թ․
Նիդերլանդներ - Հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ակցիա և ոստիկանության հետ բախումներ Ամստերդամում, հունվար, 2021թ․

Նիդերլանդների կառավարությունը քննարկում է սահմանափակումների հարցը, քանի որ երկրում աճում է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը՝ եվրոպական շատ այլ երկրներում նմանատիպ աճին զուգահեռ:

Նիդերլանդների Հանրային առողջության ինստիտուտը երեկ հայտարարել է COVID-19-ի նոր դեպքերի՝ համաճարակի սկսվելուց ի վեր ամենաբարձր օրական ցուցանիշի մասին: Ինստիտուտը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում գրանցվել է դրական արդյունքով16 հազար 364 թեստ, ինչը նախորդ օրվա համեմատ 3 հազար 688-ով ավելի է:

Դեպքերի աճը տեղի է ունենում՝ չնայած Հոլանդիայի չափահաս բնակչության ավելի քան 84 տոկոսը լիովին պատվաստված է:

Կորոնավիրուսի դեպքերի թիվը վերջին շաբաթներին աճել է ամբողջ Եվրոպայում՝ առաջացնելով անհանգստություն, որ առողջապահական համակարգերը կարող են գերծանրաբեռնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG