Կապանի ՏԻՄ ընտրություններում հաղթում է գործող քաղաքապետի «Շանթ» դաշինքը, Իջևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը

Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյան, արխիվ

Կապանում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով՝ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ» դաշինքը հաղթում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Իջևանի ընտրություններում հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը։

Կիրակի օրը ՏԻՄ անցկացվեցին Հայաստանի հինգ համայնքներում՝ Ստեփանավանում, Կապանում, Իջևանում, Լերմոնտովոյում և Արզնիում։ Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից քիչը՝ մոտ 47 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 47.40 տոկոսը. ամենաշատ մասնակցությունը Կապանում է եղել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի մի քանի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են