Ժամը 20-ի դրությամբ Հայաստանի 5 համայնքներում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները. նախնական տվյալներով` դրանց մասնակցել է ընտրողների 47.40 տոկոսը (38 հազար 295 քաղաքացի):
Ստեփանավանում քվեարկել է 5107 ընտրող կամ 38.30 տոկոսը, Կապանում` 20 հազար 87 ընտրող կամ 63.48 տոկոսը, Իջևանում` 12 հազար 284 ընտրող կամ 37.43 տոկոսը:
Լերմոնտովո և Արզնի համայնքներում հետևյալ պատկերն է` համապատասխանաբար` 196 ընտրող կամ 28.87 տոկոս, 521 ընտրող կամ 25.39 տոկոս: