Ժամը 14-ի դրությամբ Հայաստանի 5 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 25.71 տոկոսը (20 հազար 770 քաղաքացի):
Ստեփանավանում քվեարկել է 2572 ընտրող կամ 19.29 տոկոսը, Կապանում` 12 հազար 243 ընտրող կամ 38.69 տոկոսը, Իջևանում` 5629 ընտրող կամ 17.01 տոկոսը: Այս համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Լերմոնտովո և Արզնի համայնքներում, որտեղ մեծամասնական ընտրակարգով են ընտրությունները, ժամը 14-ի դրությամբ հետևյալ պատկերն է` համապատասխանաբար` 92 ընտրող կամ 13.55 տոկոս, 234 ընտրող կամ 11.40 տոկոս: