Մեկ օր անց ռուսական կողմն անդրադարձել է Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղում աշխատող չորս հոգանոց խմբի վրա, մեկը սպանվել է, երեքը՝ վիրավորվել:
Ռուս խաղաղապահները երկու կողմերի հետ համատեղ քննում են միջադեպը, ասված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդել էր, որ ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում, Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ: 22-ամյա Մարտիկ Երեմյանը գլխի հրազենային վիրավորումից տեղում մահացել է։ Վիրավորված 3 քաղաքացիներից 31-ամյա Գևորգ Մելքումյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, նա երեկ վիրահատվել է, 41-ամյա Արմեն Սարգսյանի ու 43-ամյա Գագիկ Ղազարյանի վիճակը միջին ծանրության է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիի մոտ կրակոցներից տուժած երեք քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծանր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակել են քաղաքացիական անձանց վրա. կա մեկ զոհ. ԱԱԾ