Շուշիի մոտ մեկ հոգի զոհվել է, երեքը վիրավորվել են. ըստ Արցախի ԱԱԾ-ի` քաղաքի մոտակա խաչմերուկում այսօր ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց: Երեք վիրավորներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, հաղորդում է Արցախի ԱԱԾ-ն:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրավապահ կառույցները կատարում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
Ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվել էր քաղաքի 55-ամյա բնակիչը: