Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 810-ով՝ հասնելով 321 հազար 243-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1916-ով և հասել 282 հազար 866-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 220 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 183 հազար 118-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 700-ի, ևս 1337 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 340 մարդ։
Նոյեմբերի 7-ի դրությամբ` կատարվել է ավելի քան 890 հազար պատվաստում
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր նոյեմբերի 7-ի դրությամբ` կատարվել է 890 հազար 797 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 613 հազար 849, երկրորդ դեղաչափ` 276 հազար 948։
12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա արդեն պատվաստվել է
Առողջապահության նախարարը, հիմք ընդունելով «Դեղերի եվրոպական գործակալության» առաջարկը, փոփոխել է ամերիկյան Moderna պատվաստանյութի ուղեցույցը՝ այն նաև հասանելի դարձնելով 12-ից բարձր տարիքային խմբի համար։
Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Ավանեսյանը կրկին շեշտեց՝ երեխաների պատվաստելու հնարավորությունը ստեղծված է, ծնողների գրավոր համաձայնությամբ կարող են պատվաստվել նաև 12 տարեկանից բարձր երեխաները՝ տեղեկացնելով՝ մոտ 50 երեխա արդեն պատվաստվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում արդեն կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել նաև 12-ից բարձր տարիքի երեխաները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձանց ներկայացվող պահանջներն ավելի կխստացվեն. նախագիծԱրցախում՝ 106 նոր դեպք
Արցախում նոյեմբեր 7-ին կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է Արցախում կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 4 մահ: