Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1417-ով, բուժվածներինը՝ 1802-ով, գրանցվել է մահվան ևս 42 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, կատարվել է 8987 թեստավորում: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` բուժվածների թիվն ավելացել է 1802-ով, գրանցվել է մահվան 42 դեպք:

‌Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 320 հազար 433 դեպք, որոնցից 280 հազար 950-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 հազար 481 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6670 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի թիվը 1332 է:

Ընդհանուր կատարվել է 2 միլիոն176 հազար 898 թեստավորում:

Կորոնավիրուսային իրավիճակը` Արցախում

Արցախում երեկ կատարվել է 265 թեստավորում, որի արդյունքում հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 90-ինը՝ ծանր, այդ թվում` երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Գրանցվել է մահվան մեկ դեպք:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18 հազար 289 քաղաքացու հետազոտություն, որից 2622-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

XS
SM
MD
LG