Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը չորեքշաբթի օրը հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 7-րդ փուլը կսկսվի նոյեմբերի 29-ին Վիեննայում։
«7-րդ փուլը կվերսկսենք երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին։ [Իրանի հարցով Պետքարտուղարության հատուկ բանագնաց Ռոբերտ] Մելին կրկին կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը այս բանակցություններում», - ասել է Փրայսը:
Միացյալ Նահանգներն ուղիղ չի բանակցում Իրանի հետ:
ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ 2015 թվականին գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ՝ 2018 թվականին:
Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է գործարքին վերադառնալու ցանկության մասին, սակայն Վիեննայի միջնորդավորված բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը ԱՄՆ-ից գործնական քայլեր է ակնկալում միջուկային համաձայնագիրը վերականգնելու ուղղությամբ Խաթիբզադե․ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հստակ ժամկետը կհայտարարվի առաջիկա մեկ շաբաթում»Պետեր Ստանո. «Գերտերությունները և Իրանը փորձում են վերսկսել բանակցությունները»Իրանը պատրաստ է մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները գերտերությունների հետ