Մատչելիության հղումներ

Պետեր Ստանո. «Գերտերությունները և Իրանը փորձում են վերսկսել բանակցությունները»


ԵՄ խոսնակ Պետեր Ստանոն, արխիվ
ԵՄ խոսնակ Պետեր Ստանոն, արխիվ

Իրանը և միջազգային գերտերությունները ցանկանում են վերականգնել 2015 թվականի միջուկային պայմանագիրը և փորձում են համաձայնեցնել Վիեննայում հնարավորինս արագ բանակցությունները վերսկսելու խնդիրը: Այդ մասին այսօր ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն:

Նրա փոխանցմամբ, Բրյուսելում երեկ տեղի ունեցած Իրանի և Եվրամիության պատվիրակներ Էնրիկե Մորայի և Ալի Բաղերիի հանդիպումն արդյունավետ է եղել և ընձեռել է բանակցությունները Վիեննայում շարունակելու հնարավորություն:

«Մենք հիմա աշխատում ենք Իրանի և միջուկային պայմանագիրը ստորագրած մյուս կողմերի հետ, նպատակ ունենալով հստակ որոշել Վիեննայում բանակցությունների օրը»,- ասել է Ստանոն:

Միջուկային պայմանագիրը 2015 թվականին ստորագրել են Իրանը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Գերմանիան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին չեղարկել է իր երկրի մասնակցությունը պայմանագրին և վերականգնել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Նրան նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենը հայտարարել է պայմանագիրը որևէ ձևաչափով վերականգնելու նպատակահարմարության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG