Ռուսաստանի արտգործնախարարն այսօր Կիևին մեղադրել է Դոնբասում սադրիչ իրավիճակ ստեղծելու և Ռուսաստանին ինչ-ինչ ուժային գործողությունների մեջ ներքաշելու փորձի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովի պնդմամբ՝ Կիևը Դոնբասում սադրանքների է դիմումՍերգեյ Լավրովն այդ համատեքստում նաև անդրադարձել է թուրքական «Բայրաքթար»-ների պատմությանը՝ նշելով․ - «Այդ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հետ կապված է խորհրդավոր պատմությունը։ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հայտարարում է, որ այդ սպառազինությունը կիրառվել է, իսկ պաշտպանության նախարարն ասում է, թե նման բան տեղի չի ունեցել ։ Կարծում եմ՝ ուկրաինացիները դեռ չեն որոշել, թե ինչն է իրենց համար ավելի ձեռնտու՝ ցույց տալ, որ իրենք այնքան ուժեղ են, որ սկսել են ռմբակոծե՞լ՝ խախտելով Մինսկի պայմանավորվածությունները, թե՞ ասել, որ իրենք, այնուամենայնիվ, կատարում են Մինսկի պայմանավորվածությունները, և առաջարկում են «նորմանդական ձևաչափով» նոր հանդիպում կազմակերպել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հայտարարում է առաջին անգամ «Բայրաքթար» կիրառելու մասին. Մոսկվան ստուգում էՌուսաստանը կրկին մեծաքանակ ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին, գրում է ամերիկյան The Washington Post-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Ամերիկյան պարբերականը պնդում է, թե այս հարցը լրջորեն մտահոգում է արևմտյան պաշտոնյաներին, որոնք այս օրերին ուշադրությամբ հետևում են ռուսական զորքերի «անսովոր» տեղաշարժին։ Թեև Վաշինգտոնն ու Բրյուսելն առայժմ պաշտոնական հայտարարություններով հանդես չեն եկել, սակայն մասնավոր զրույցներում ներկայիս իրադրությունը համեմատում են ապրիլյան դեպքերի հետ, երբ Մոսկվան կրկին մեծածավալ զորքեր էր կուտակել Ղրիմի և Ուկրաինայի հետ սահմանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ The Washington Post․ Ռուսաստանը կրկին մեծ ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի սահմանինԱմերիկյան պարբերականի հրապարակումից բացի, սոցցանցերում ևս տեսանյութեր են տարածվել, որոնք վկայում են Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին: Կիևը պնդում է, թե սեպտեմբերին կայացած ռուս-բելառուսական "Запад - 2021" զորավարժություններից հետո ռուսական ստորաբաժանումների մի մասը չի վերադարձել մշտական տեղակայման վայրեր, և որ այժմ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով տեղակայված են մինչև 90 հազար ռուս զինվորականներ՝ չհաշված Ղրիմում տեղակայված ստորաբաժանումները:
Սրան զուգահեռ՝ վերջին ամիսներին Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի հռետորաբանությունն ավելի կոշտ է դարձել, վերջին օրերին էլ կտրուկ սրվել է իրավիճակը Դոնբասի հակամարտության գոտում․ ուկրաինացի զինվորականների շրջանում կան սպանվածներ և վիրավորներ:
Ուկրաինան, իր հերթին, հայտարարել է, թե առաջին անգամ կիրառել է թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում։
Այդ լարվածությունը մեղմելու համար Թուրքիայի արտգործնախարարը նախօրեին հայտարարեց, թե Անկարան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար»-ների օգտագործման համար։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մևլութ Չավուշօղլուն հորդորեց նաև Ուկրաինայի իշխանություններին չօգտագործել թուրքական «Բայրաքթար»-ներ արտահայտությունը․ - «Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար. ՉավուշօղլուՉավուշօղլուն ոչ միայն շեշտել է, թե Թուրքիան այս իրավիճակում մեղավոր չէ, այլ նաև ակնարկել, թե նույն տրամաբանությամբ Անկարան կարող է Մոսկվային մեղադրել․ - «Տարբեր երկրներում ահաբեկչության դեմ մեր պայքարում մենք բախվել ենք տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում արտադրված զենքի հետ, բայց մենք երբեք դրանում չենք մեղադրել Ռուսաստանին։ Ուկրաինան նույնպես պետք է դադարի օգտագործել մեր երկրի անունը»։
Հոկտեմբերի 26-ին ուկրաինական բանակը հայտարարեց, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթար» է կիրառել Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ «այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային է՛լ ավելի կսրի իրավիճակը»։
Թուրքական «Բայրաքթար»-ների մասին այս տեղեկությունն է՛լ ավելի է սրել իրավիճակը Դոնբասի շուրջ, ռուսաստանցի վերլուծաբանները նույնիսկ գրել են, որ ուկրաինացի անջատողականները «Բայրաքթար»-ներին հակազդելու համար համարժեք զենք չունեն։ Մի շարք՝ ոչ պաշտոնական աղբյուրներ էլ պնդում են, որ Ռուսաստանը որոշ ծրագրեր ունի Դոնբասի հետ կապված և նույնիսկ մտադիր է ռազմական գործողություններ սկսել։ Փորձագետների մի մասն էլ կարծում է, որ այսօր Մոսկվան դժվար թե գնա Արևմուտքի հետ առանց այդ էլ չափազանց լարված հարաբերությունների է՛լ ավելի վատթարացման։