Մատչելիության հղումներ

Լավրովի պնդմամբ՝ Կիևը Դոնբասում սադրանքների է դիմում


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Ուկրաինական իշխանությունները փորձում են Դոնբասում սադրիչ իրավիճակ ստեղծել», - Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այսօր հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «լարվածությունն ակնհայտ է»։ «Սադրիչ իրավիճակ ստեղծելու փորձեր են նկատվում, որոնց նպատակն է աշխարհազորին դրդել պատասխան գործողությունների և Ռուսաստանը ներքաշել ինչ-ինչ ուժային գործողությունների մեջ», - հայտարարել է Լավրովը։

XS
SM
MD
LG