Բրյուսելում հանդիպում են Եվրամիության և Իրանի բանագնացները

Եվրամիության և Իրանի բանագնացներ Էնրիկե Մորա և Ալի Բաղերի Քանի, արխիվ

Իրանի և Եվրամիության բանագնացներն այսօր կհանդիպեն Բրյուսելում՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցով։

Իրանի բանագնաց Ալի Բաղերի Քանին ավելի վաղ հայտնել էր Թվիթերում, որ Բրյուսելում շարունակելու է արդյունքի միտված բանակցություններ ունենալու ջանքերը։

Ակնկալվում է, որ Բաղերին կհանդիպի Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորայի հետ, ով համակարգում է բանակցությունները Իրանի և միջուկային գործարքի մյուս կողմերի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։

Արևմտյան երկրները մտահոգություն են հայտնում բանակցությունների վերսկսման հապաղման վերաբերյալ, գործընթացը դադարել էր Իրանում հունիսին նախագահական ընտրություններից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արդյո՞ք մոտ ապագայում կվերսկսվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները․ հակասական ազդակներ արևմտյան մայրաքաղաքներից Բրյուսելը սպասում է Վաշինգտոնի և Թեհրանի արձագանքներին՝ նախքան բանակցողների հանդիպում հրավիրելըBloomberg․ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա շաբաթներին»

Իրանը և վեց գերտերությունները 2015 թվականին կնքել են միջուկային պայմանագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սառեցնել ուրանի հարստացումը: Դրան ի պատասխան՝ միջազգային համայնքը պետք է աստիճանաբար չեղարկեր պատժամիջոցները: Հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Միացյալ Նահանգները 2018-ի մայիսին դուրս է եկել այդ պայմանագրից, ինչից հետո Թեհրանը հայտարարել է, որ կվերականգնի ուրանի հարստացումը: Միացյալ Նահանգների գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել է գործարքին վերադառնալու ցանկության մասին, սակայն Վիեննայի միջնորդավորված բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել: