Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է՝ Մարտակերտում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից

Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Մարտակերտում քաղաքացիական անձը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ կողմերի շփման գծի մոտակայքում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը», - ասված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ Ռուսաստանի ռազմական գերատեսչության այսօրվա տեղեկագրում:

«Ռուսաստանյան զորախմբի հրամանատարությունը միջադեպի քննություն է իրականացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ», - նշված է տեղեկագրում:

Նախօրեին Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հաղորդեց Մարտակերտ քաղաքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից քաղաքացիական անձի զոհվելու մասին:

Ադրբեջանը հերքեց այդ հաղորդումը:

Մարտակերտի քաղաքապետի խոսքով, մինչդեռ, կրակոցների ժամանակ 55-ամյա Արամ Տեփնանցի մոտ` տրակտորում, ռուս խաղաղապահներ են եղել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարտակերտի քաղաքապետի խոսքով, կրակոցների ժամանակ քաղաքացու մոտ` տրակտորում, ռուս խաղաղապահներ են եղելՄարտակերտում ադրբեջանական կրակոցից զոհվել է քաղաքացիական անձ. Բաքուն հերքում է

Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները հայտարարություններով հանդես եկան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մեղավորներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ները պահանջում են այսօրվա միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկել