Այսօր` ժամը12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում (Արարատի մարզ) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։
Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Մարտակերտում զոհվել է Արցախի քաղաքացի:
Այս երկու տեղեկությունները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: