Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում մանրամասներ չեն հրապարակվում:

Նախօրեին Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հաղորդեց Մարտակերտ քաղաքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից քաղաքացիական անձի զոհվելու մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնեց, որ նույն օրը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցիների կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու հաղորդումներն էլ հերքել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ները պահանջում են այսօրվա միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելՄարտակերտի քաղաքապետի խոսքով, կրակոցների ժամանակ քաղաքացու մոտ` տրակտորում, ռուս խաղաղապահներ են եղելԵրասխի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. Ադրբեջանը կրկին հերքում էՄարտակերտում ադրբեջանական կրակոցից զոհվել է քաղաքացիական անձ. Բաքուն հերքում է