«Ներկայացված նպատակադրումները հավակնոտ են և իրատեսական»․ Կառավարությունն ընդունեց 2022-ի պետբյուջեի նախագիծը

Կառավարությունն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը։ Այն դեռ քննարկվելու է Ազգային ժողով։

Նախքան ընդունումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ իր ուղերձը հրապարակեց՝ շեշտելով՝ Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև, դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևաննքերը և մարտահրավերները։

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Ազգային ժողովի ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում Հայաստանի Հանրապետության խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազգային ժողովն ընդունեց Կառավարության գործունեության ծրագիրը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծ, քաշքշուկ, սեռական բնույթի հայհոյանքներ, միմյանց վրա թռչող ջրի շշեր` խորհրդարանում

Վարչապետը 2022-ի բյուջեում և կառավարության գործունեության ծրագրում ներկայացված նպատակադրումները հավակնոտ և իրատեսական որակեց՝ շեշտելով՝ գիտակցում են՝ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ։

Վարչապետը նախ կարևորեց պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու աշխատանքային մշակույթի վերափոխումը և զարգացումը, ապա նաև անվտանգության ապահովումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային, կենսական շահերի հաշվին․ Փաշինյան

«Կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարության հնգամյա ծրագրի՝ անվտանգության դրույթներում հստակություն չկա, ասում է քաղաքագետը

Այս համատեքստում կարևորում ենք նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածների վերաբացումն ու զարգացումը, որը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսակն աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, բարձրացնել երկրի գրավչությունը օտարերկրյա ներդրումների համար», - մասնավորապես ասաց գործադիրի ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոմունիկացիաների ապաշրջափակումը համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի․ Միրզոյանը՝ Զալկալիանիին