Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատում է՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարար Դ․Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (Դավիթ Գալստյան)։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Գալստյանը հայտարարում է, որ անօրինական եղանակով զենքի մատակարարում չի իրականացրելՆրանք ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Ըստ հաղորդագրության՝ վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։
Ինչպես ԱԱԾ-ն է փոխանցում, քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իմ նկատմամբ ապօրինի հետապնդումը հովանավորում են նրանք, ովքեր չեն կարողացել բարձր գներով մատակարարումներ իրականացնել. Դավիթ ԳալստյանԴավիթ Գալստյանը, (առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով), հիշեցնենք, ԱԱԾ միջնորդությամբ փետրվարին կալանավորվել էր։ Ըստ ԱԱԾ-ի, նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։ Սակայն չորս ամիս անց վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու որոշումն ու ազատ արձակեց Գալստյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զենքի առքուվաճառքի կոռուպցիոն գործով ԱԱԾ-ն բերման է ենթարկել Դավիթ ԳալստյանինՆրա փաստաբանը հայտարարեց՝ իրենք անհերքելի ապացույցներ են ներկայացրել, որ մատակարարումները համապատասխանում են պայմանագրի պահանջներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ի մատակարար ընկերության նախագահը մեղադրվում է առանձնապես խոշոր գումարներ հափշտակելու մեջ, կալանքի միջնորդություն է ներկայացվելԵրեկ հայտնի դարձավ, որ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն են հրավիրվել ԱԱԾ։ «Հրապարակ» օրաթերթը տեղեկացրել էր նաև, որ մինչ այդ խուզարկել էին նրանց բնակարանները։ Ըստ հրապարակումների, խուզարկությունները կապված էին անորակ հրթիռների քրեական գործի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրավիրվել են ԱԱԾՕրերս ԱԱԾ-ն հաղորդեց, որ այդ գործով ձերբակալված Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը տեղյակ է եղել, որ դեռ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռներ, որոնց ժամկետներն անցած են եղել, սակայն, սա չի խանգարել զինվորականին գնել անորակ հրթիռները, որոնց համար պետբյուջեից վճարվել է 4․7 միլիոն դոլար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաղորդում է ԶՈՒ-ում մոտ 4,7 մլն դոլարի չարաշահում բացահայտելու մասին, ձերբակալվել է նախկին բարձրաստիճան զինվորական