Մատչելիության հղումներ

Բաքուն հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, ընկերությունների «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ:

Ռուսաստանյան “РИА Новости” լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատախազությունը պնդում է, թե երեք հայ գործարարները սպառազինության մաքսանենգություն են կազմակերպել, 2001-21 թվականներին օդային ճանապարհով Հայաստան, «այնտեղից էլ՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և հարակից Ադրբեջանի Հանրապետության շրջաններ» են ուղարկել խոշոր տրամաչափի մարտական հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր:

Ըստ հաղորդագրության, քրեական գործը հարուցվել է ապրիլի 28-ին, Աբրահամյանը, Կարապետյանը և Գալստյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանի դատախազությունը իրավական օգնության համար դիմել է «օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG