Մատչելիության հղումներ

Դավիթ Գալստյանը հայտարարում է, որ անօրինական եղանակով զենքի մատակարարում չի իրականացրել


Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը հայտարարում է, որ երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չի իրականացրել: Նրա պնդմամբ` բոլոր մատակարարումները կատարվել են զենքի առևտրային հարաբերություններում գործող միջազգային պահանջների և չափորոշիչների խստիվ պահպանմամբ։

Ադրբեջանական դատախազությունը, հիշեցնենք, միջազգային հետախուզում է հայտարարել երեք հայ գործարարների նկատմամբ` պնդելով, թե Դավիթ Գալստյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և ընկերությունների «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը սպառազինության մաքսանենգություն են կազմակերպել, 2001-21 թվականներին օդային ճանապարհով Հայաստան, «այնտեղից էլ՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և հարակից Ադրբեջանի Հանրապետության շրջաններ» են ուղարկել խոշոր տրամաչափի մարտական հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG