Սոչիում ավարտվել են գրեթե երեք ժամ տևած ռուս-թուրքական բանակցությունները․ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում էին ոչ միայն երկկողմ հարաբերություններին, Սիրիային վերաբերող հարցեր, այլև հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ճանապարհելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ասել է, թե բանակցությունները շատ արդյունավետ էին և բովանդակալից:
Այցից առաջ Էրդողանը հրապարակավ նշել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը՝ ընդգծելով, որ առաջընթացի համար Հայաստանը պետք է տեսանելի քայլեր ձեռնարկի «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան դրական է վերաբերվում Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը․ վստահեցնում է Էրդողանի խոսնակը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ, ասում է ՉավուշօղլունԸնդունելով հյուրին՝ Ռուսաստանի նախագահն, ի դեպ, չի արտաբերել Լեռնային Ղարաբաղի անունը։ Խոսելով Աղդամում տեղակայված, հրադադարի պահպանմանը հետևող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի մասին՝ մասնավորապես, Վլադիմիր Պուտինն այն ներկայացրել է որպես կենտրոն, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին։
«Արդյունավետ գործում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը՝ հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է Պուտինը։
Այսօր Պուտինը Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե այդ կենտրոնի ակտիվ գործունեությունը կայունության և հակամարտող կողմերի հնարավոր հաշտեցման լրջագույն երաշխիք է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահներ և ռուս-թուրքական համատեղ կենտրոն․ Թուրքիան պաշտոնապես մտնում է ղարաբաղյան հակամարտության գոտիԹուրքիայի նախագահի հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահն ընդգծել էր, թե երկկողմ բանակցությունները երբեմն բարդ են անցնում, սակայն միշտ հաջողվում է դրական լուծումներ գտնել։ «Բանակցությունները հեշտ չեն լինելու, բայց հաստատ՝ դրական արդյունքով։ Կառույցները սովորել են գտնել փոխզիջումային տարբերակներ», - ասել է Պուտինը։
«Ռուս-թուրքական բազմաբովանդակ հարաբերություններն ակտիվ զարգանում են»
Վլադիմիր Պուտինն այսօր նաև ասել է, որ ռուս-թուրքական բազմաբովանդակ հարաբերություններն ակտիվ զարգանում են՝ չնայած համավարակի։ Այսպես՝ ռուսական ներդրումները թուրքական տնտեսությունում այսօր կազմում են շուրջ վեցուկես միլիարդ դոլար, երկու երկրները հավակնոտ մի շարք համատեղ ծրագրեր են իրականացնում՝ «Ակկույու» ատոմակայանի կառուցումը, որի առաջին բլոկը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, կսկսի գործել արդեն եկող տարի, «Թուրքական հոսք» գազատարը, որին Պուտինն էր հատուկ անդրադարձել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը մեծ թափով շարունակում է Թուրքիայի առաջին ԱԷԿ-ի կառուցման աշխատանքները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սբերբանկ»-ը վարկ է տրամադրում Թուրքիայի առաջին ԱԷԿ-ի կառուցման համար«Խաղաղությունը Սիրիայում կախված է Ռուսաստանից և Թուրքիայից»․ Էրդողան
Թուրքիայի նախագահը բանակցություններին կարևորել է նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ շեշտելով, թե խաղաղությունը Սիրիայում կախված է Ռուսաստանից և Թուրքիայից։
Բանակցությունները դեմ առ դեմ ձևաչափով էին, բացի նախագահներից ներկա էին միայն թարգմանիչները։ Բանակցություններից հետո էլ երկու երկրների ղեկավարները պետք շարունակել են շփումը աշխատանքային ճաշի ժամանակ։
Հետաքրքիր է, որ չնայած բանակցությունների այս ձևաչափին, Սոչի Էրդողանի հետ ժամանել է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Բանակցությունների հիմնական հարցը, ըստ պաշտոնյաների, սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակն է, որի շուրջ Անկարան ու Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունեն։
Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինից օգնություն խնդրել․ Bloomberg
Bloomberg-ն այսօր հայտնել, թե Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինից օգնություն խնդրել՝ Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ջոկատներին մեկուսացնելու համար։
Ըստ այդ աղբյուրների՝ Անկարան պահանջում է Կրեմլից՝ կյանքի կոչել տարիներ առաջ՝ դեռ 2019-ին, ձեռք բերված ռուս-թուրքական գործարքը, որի համաձայն քուրդ զինյալները պետք է հեռանան Թուքիայի հետ սահմանակից Մանբիջ և Թել Ռիֆյաթ քաղաքներից, գրել է Bloomberg-ը։
Այն, որ կողմերը տարաձայնություններ ունեն, չեն թաքցնում ո՛չ Անկարայում, ո՛չ Մոսկվայում։ Դրանցից մեկն էլ Ղրիմի բռնակցումն է, որի շուրջ վերջին շաբաթներին թուրքական կողմը գնալով ավելի ու ավելի կոշտ հայտարարություններ է տարածում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը. Թուրքիայի նախագահ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Ղրիմի մասին հայտարարություններինՄյուս կողմից, թե' պաշտոնական Մոսկվան, թե' Անկարան հավաստիացնում են, որ Էրդողանն ու Պուտինը կկարողանան գտնել բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նախկինում։
Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները շատ հարուստ են և բազմաբովանդակ։ Էրդողանն էլ ավելի վաղ հայտարարել էր՝ մտադիր է Պուտինի հետ բանակցություններում շատ կարևոր որոշում կայացնել։ Թե կոկրետ ինչ որոշման մասին է խոսքը, Էրդողանը չի մանրամասնել։
Վերլուծաբանները գրում են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, ռուսական սպառազինության ձեռք բերման շուրջ նոր համաձայնագրի մասին է։