ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց «ԳՌՈՄ-2021» («Ամպրոպ-2021») զորավարժությունը։
Այն մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին և տևել 4 օր։ Կազմակերպիչը Ոստիկանությունն էր՝ ՀԱՊԿ միջոցառումների շրջանակում:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ զորավարժությանը ներգրավված էին Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության նախարարության, Սահմանապահ զորքերի, Ազգային անվտանգության, ինչպես նաև ՀԱՊԿ մասնակից պետությունների հատուկ ստորաբաժանումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ինԿազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ ծառայությունները սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարին միտված զորավարժություններ կանցկացնեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարին միտված զորավարժություններ կանցկացնիԴուշանբեում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության սեպտեմբերի 17-ի համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատրուշևի հետ հանդիպմանը Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին
Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը։ Կազմակերպության անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը․ խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին ոչ մի առավելություն չի տալու. քաղաքագետ