Հայաստանի անվտանգության երաշխավորը հովիվն է. Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյան

«Ազատությունը» հյուրընկալել է ՀՅԴ անդամ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանին։

«Ազատություն»․ - Ինչո՞վ է վտանգավոր սահմազատման, սահմանագծման եռակողմ հանձնաժողովը։ Վերջ-առաջ՝ դա պետք է արվի, ինչպես երեկ վարչապետի պաշտոնակատարն էր ասում։

Մանուկյան․ - Նախ այնքանով էր վտանգավոր, որ դրա մասին գաղտագողի էին խոսում։ Բացահայտում չլիներ, մենք երևի շատ երկար չէինք իմանա, մինչև փաստաթուղթ չստորագրվեր։

«Ազատություն»․ - Ասում էին նաև տարածքների զիջում է էնտեղ գրած և այլն․․․

Մանուկյան․ - Հիմա կգամ տարածքներին։ Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի մեջ չկա սահմանազատման հարց, բայց կա ռազմագերիների վերադարձի հարց, կային հարցեր։ Անցել է այսքան ամիս, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրված է, բայց կյանքի կոչված չի։ Հիմա նոր մի հայտարարություն է պատրաստվում։ Բա ե՞րբ է կյանքի կոչվելու։ Բա էն ժամանակ ասում էր ռազմագերիների հարց․ ինչպես էս ելույթի ժամանակ՝ բա, գիտեք, ընդդիմությունը ցույցեր է անում, դրա համար ռազմագերիներին չենք կարողանում վերադարձնել։ Տեսանք, որ ցույցերի հետ կապ չունի ռազմագերիներին չվերադարձնելու հարցը, այլ ուղղակի իրենց պարտված լինելու և հակառակորդի, թշնամու հետ հավասարը հավասարի խոսել չկարողանալու։ Եվ հիմա, երբ որ գալիս էր սահմանազատմանը, երեկվա ամբողջ խոսքեր, ճամարտակության մեջ, երբ որ իրար հակասող տարբեր բաներ էր ասում, սկսում էր 91 թվականի ԱՊՀ երկրների կազմավորման հռչակագիր․․․ լավ ա, Տիգրան Մեծից չի գալիս մինչև հիմա։ Բայց այսօր բազմաթիվ փորձագետներ ասում են՝ եղբայր, ի՞նչ Խորհրդային Ադրբեջան, Ադրբեջանն անկախացել է 18-20 թվերի Ադրբեջանի Հանրապետության վրա հղում անելով․․․ Բազմաթիվ փաստեր։ Նույն սահմանազատման հետ կապված՝ JPS թե՞ ոչ JPS․․․

«Ազատություն»․ - Դա հանձնաժողովը կքննարկի․․․

Մանուկյան․ - Մինչև հիմա, էս անցնեղ ամիսներին ինչի՞ էր JPS-ով սահման գծում։ Հիմա տարածքների մասին։ Նիկոլ Փաշինյանը ասում է տարածքներ չենք հանձնելո՞ւ

«Ազատություն»․ - Ասում է փաստաթղթում այդպիսի բան գրած չկա։

Մանուկյան․ - Երեկվա ելույթը․ պարզ ասում է՝ հիմա Հայաստանի Հանրապետության տարածքում կան Խորհդրային Ադրբեջանի տարածքներ։ Տավուշեցին լավ գիտի ինչի մասին է խոսքը, վայոցձորցին կամ հայաստանցին լավ գիտի ինչի մասին է խոսքը։ Հետո պատահաբար խոսքի մեջ չորս անգամ խոսում է Արծվաշենի մասին, ասելով՝ մենք էլ Արծվաշենն ենք ստանալու։ Եթե մենք Արծվաշենն ենք ստանալու, նշանակում է Տավուշում հանձնվելու են այդ պայմանական Խորհրդային Ադրբեջանի ակնկալները․․․ Երեկ ասեց՝ Հայաստանի էսքան քառակուսի մետր Ադրբեջանի տիրապետության տակ է, մենք էլ դա կստանանք։ Որևէ մեկը դեռ չի ասում՝ ժողովուրդ, Տավուշի անկլավների մասին խոսակցություն բացելով, դու ամբողջ հյուսիսային Հայաստանը՝ Հայաստանը Վրաստանի հետ կապող մայրուղիներից սկսած մինչև Տավուշի հսկայական բնակավայրերի անվտանգությունը, ոչ թե զրոյացնում ես, այլ զրոյից ցածր ես բերում։

«Ազատություն»․ - Հիմա ընդամենը դա քննարկելու մասին հանձնաժողով է ձևավորվում։ Հիմա չի ասվում, որ եկեք փոխանակենք էդ անկլավները։

Մանուկյան․ - Երբ որ դու մի քայլը անում ես, նշանակում է դու թշնամուն, հակառակորդին ասում ես պատրաստ եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․