Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը։

Նախագահականից հիշեցնում են, որ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Արմեն Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք:

Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը։

Փաշինյանը ԳՇ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությամբ դիմեց նախագահին։ Նախագահականում ստացել են առաջարկությունը, համաձայն Սահմանադրության՝ նախագահը երեք օր ունի իր դիրքորոշումն արտահայտելու համար: