Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ստացել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը


Նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը, «Ազատությանը» տեղեկացրել են նախագահի աշխատակազմից։

Այն ստորագրելո՞ւ, թե՞ չստորագրելու որոշում ունի նախագահը, աշխատակազմի լրատվական ծառայությունից ասացին՝ այս պահին հրամանագիրը ստորագրված չէ` այլ հարցերի չպատասխանելով։

Նշենք նաև, որ Հանրապետության հրապարակում քիչ առաջ ելույթում վարչապետը հայտնեց, որ այսօր նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել, նրան ասել, որ իր կարծիքով` պետք է ստորագրի իր ներկայացրած միջնորդությունը: «Եթե հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, ուրեմն ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է», - հայտարարել էր Փաշինյանը:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։ Ավելի ուշ նա հայտնեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ է դիմել:

XS
SM
MD
LG