Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է այսօր, այն հրապարակված է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:
Հարությունյանը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարել է 1999-2000 թվականներին: Մեկ տարի առաջ վարչապետի միջնորդությամբ նախագահ Արմեն Սարգսյանը վերականգնել է Վաղարշակ Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը, որից ռազմական և քաղաքական գործիչը զրկվել էր 2002 թվականի հուլիսին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: