Բժշկական կենտրոններ մեծ թվով դիմելիության պատճառը նաև կորոնավիրուսի խուճապն է

Երևանյան բժշկական կենտրոննները տևական ժամանակ է ծանրաբեռնված են, մի քանիսը երբեմն նոր հիվանդեր չեն կարողանում ընդունել։

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից ասում են, որ ծանրաբեռնավածությունը պայմանավորված է սուր շնչառական վարակներով։ Իրավիճակը գրեթե նույնն է ամեն տարի, հատկապես մանկական բժշկական կենտրոններում։

«92 տոկոսը կազմել են զրոյից18 տարեկան երեխաները, և հիմնականում ծանրաբեռնվածությունը կապված է մանկական ազգաբնակչության հետ։ Իսկ եթե նայում ենք պոլիկլինիկական դիմելիությանը, նայում են շտապ օգնության կանչերին, այդ թվում նաև հոսպիտալացումներին, մենք ունենք նվազման միտում», - ասում է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիաննա Թորոսյանը։

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մեծ թվով հիվանդներ են ընդունում դեկտեմբերից ի վեր։

Սուր շնչառական վարակներից բացի, ըստ բժիշկների, վերջին շրջանում մեծ դիմելիության պատճառը նաև կորոնավիրուսի խուճապն է . - «Ժողովուրդը նույնիսկ աննշան ջերմություն ունենալու դեպքում դիմում է հիվանդանոց, ու ընդունարանը դրա պատճառով գերծանրաբեռնված է աշխատում»։

Կորոնավիրուսի խուճապի հետևանքը նաև «Էրեբունի» ԲԿ-ում են զգացել։ Հիմա ասում են, որ տագնապը փոքր-ինչ նվազել է։

«Սկզբնական օրերին գուցեև ավելի շատ էին, հիմա մի քիչ ավելի քչացել են», - «Ազատությանն» ասաց «Էրեբունի» ԲԿ թերապիայի գծով փոխտնօրեն Հասմիկ Սաիյանը։ - «Դիմելիությունը ավելի շատ պայմանավորված է, կարծում եմ, անտեղյակությունով»։

Բժշկական կենտրոններում ծանրաբեռնվածությունը միայն սեզոնային գրիպով ու կորոնովիրուսով չեն բացատրում. պետպատվերով հիվանդների թիվն է ավելացել։

«Ոչ մի արտառոց բան չկա։ Մի քիչ պետպատվերով հիվանդներն ավելի շատ են, քան անցած տարիներին։ Դա պայմանավորված է կատարված ռեֆորմներով, որ պետպատվերով հիվանդներն ավելի լայն սֆերայից են օգտվում», - նշեց Սաիյանը։

Դեղատներից մեկի աշխատակիցն «Ազատությանն» ասաց, որ արդեն չկա խուճապ։

«Խուճապի համար ոչ մի պատճառ չկա», - ասում է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանը։ Մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսով վարկված մեկ քաղաքացի է ախտորոշվել. Իրանից Հայաստան տեղափոխված երիտասարդը դեռ Նորքի ինֆեցկցիոն կենտրոնում է։

«Իհարկե կարող ենք ասել, որ ապաքինվում է, որովհետև որևէ խնդիր չկա։ Դուրս գրումից հետո էլ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների հիման վրա կրկնակի լաբորատոր հետազոտություն կարվի, որպեսզի արդեն մենք ինքներս վստահ լինենք, որ հիվանդը որևէ գանգատ կամ խնդիր կամ հետագայում ևս որևէ համաճարակաբանական խնդիր առաջացնել չի կարող»։

Իսկ Իրանից եկած մյուս քաղաքացիները դեռ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցնում են։ Այսօր նրանց այցլել է առողջապահության նախարարը։

Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում գրել է, որ բոլորը 31 քաղաքացիներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում։