Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է առաջատար համարվող մի խումբ լրագրողների՝ այդ թվում ուղիղ եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած հաղորդավար Գիորգի Գաբունիային:
Աշխատանքից ազատվել են նաև տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն, վերլուծական ծրագրերի հաղորդավարներ ու պրոդյուսերներ:
Պաշտոնանկությունների մասին ճեպազրույցում հայտնել է հեռուստաընկերության նոր տնօրեն Պաատա Սալիան:
Նրա ճեպազրույցից ժամեր անց, երեկոյան ուղիղ եթերում լուրերի հիմնական թողարկումն ընդհատվել է: Երկու հաղորդավարները հայտարարել են, որ դուրս են գալիս «Ռուսթավի 2»-ից, որտեղ աշխատել են ավելի քան 10 տարի: