Մատչելիության հղումներ

Հայհոյանքներ Պուտինի հասցեին՝ վրացական հեռուստաընկերության եթերում


Վրաստան - Լրագրող Գեորգի Գաբունիան «Ռուսթավի 2»-ի տաղավարում, 7-ը հուլիսի, 2019թ․
Վրաստան - Լրագրող Գեորգի Գաբունիան «Ռուսթավի 2»-ի տաղավարում, 7-ը հուլիսի, 2019թ․

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն անցած գիշեր մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը: Հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան այդ քայլին է դիմել` պահանջելով երկրի Ներքին գործերի նախարարությունից ապահովել հեռուստաալիքի աշխատակիցների անվտանգությունը:

Իրավիճակը «Ռուսթավի 2»-ի շուրջ սրվել է կիրակի երեկոյան, այն բանից հետո, երբ լրագրող Գեորգի Գաբունիան իր հեղինակային ծրագրի ընթացքում հայհոյանքների տարափ է ուղղել Ռուսաստանի նախագահի հասցեին: Դրանից հետո տասնյակ մարդիկ են հավաքվել «Ռուսթավի 2»-ի գրասենյակի մոտ` պահանջելով, որ հեռուստաընկերությունը ներողություն խնդրի եթերից հնչած հայհոյանքների համար:

Եթերում Ռուսաստանի նախագահի հասցեին հնչեցրած հայհոյանքների փաստը խստորեն դատապարտել են նաև Վրաստանի գործող իշխանությունները: Վարչապետ Մամուկա Բախտաձեն տեղի ունեցածը անվանել է «կեղտոտ մի խաղ, որն իրականացվում է երկրի անվտանգության հաշվին»:

«Ռուսթավի 2»-ի գործողությունները դատապարտել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Մենք չպետք է նմանվենք ռուսական լրատվամիջոցներին», - հայտարարել է նախկին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG