Մատչելիության հղումներ

«Ռուսթավի-2» հեռուստակայանը պատժել է Պուտինին հայհոյող լրագրողին


Ցուցարարները «Ռուսթավի-2» հեռուստակայանի շենքի մոտ, Թբիլիսի, 8 հուլիսի, 2019թ.
Ցուցարարները «Ռուսթավի-2» հեռուստակայանի շենքի մոտ, Թբիլիսի, 8 հուլիսի, 2019թ.

Վրաստանում հեռարձակվող «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստակայանի ղեկավարությունը երկու ամսով եթերից հեռացրել է մեկնաբան, «Պոստսկրիպտ» վերլուծական հաղորդաշարի հեղինակ Գիորգի Գաբունիային, ով հուլիսի 7-ին երեկոյան ուղիղ եթերում կոպիտ և գռեհիկ արտահայտություններով հայհոյել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հուլիսի 8-ին հարյուրավոր վրդովված ցուցարարներ հավաքվել են «Ռուսթավի-2» հեռուստակայանի շենքի մոտ և բողոք են հայտնել լրագրողի արարքի դեմ, ինչը ստիպել է վեց ժամով ընդհատել եթերը:

Գաբունիայի արարքը խստորեն դատապարտել և սադրանք են որակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործոց նախարարությունը:

Գաբունիային քննադատել է նաև Վրաստանի լրագրողների անկախ միությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG