Արդարադատության նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխություններով մասնավորապես Սահմանադրական դատարանի դատավորներին հնարավորություն է տրվում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև պաշտոնավարման տարիքի լրանալը օգտվել հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձից:
Հրայր Թամրազյանը այս թեման է քննարկում «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիեալ Իոաննիսյանի հետ:
Ստորև՝ հատված հարցազրույցից․
Դանիել Իոաննիսյան․ - Ըստ էության, առաջարկվում է մեխանիզմ, որ հարգելի Սահմանադրական դատարանի դատավորներ, եթե դուք մինչև որոշակի ժամկետի ավարտը, եթե չեմ սխալվում՝ նախագծով մինչև էս տարվա վերջ է առաջարկվում, հրաժարական եք տալիս և կամովին գնում եք, որովհետև Սահմանադրական դատարանի ձևավորման մեխանիզմները փոխվել են, սահմանադրի կամքը՝ Սահմանադրական դատարանի ձևավորման հետ կապված, այլ է, քան այն մեխանիզմը, որով որ դուք եք ընտրվել, մենք ձեզ՝ որպես ձեր այդ բարի կամքի դրսևորում, կտանք, որպես հասարակություն՝ կտանք ձեր աշխատավարձը: Այսպիսի՛ մոտեցում է: Որովհետև, ամեն դեպքում, Սահմանադրական դատարանի դատավորներին, չգիտեմ, չի կարելի զուտ հանել աշխատանքից, բայց իրենց կարելի է առաջարկել լավ պայմաններ, որպեսզի՝ հարգելիներս, հասարակությունը ձեր հետ խնդիր ունի, եկեք ձեզ առաջարկենք սենց լավ պայմաններ՝ դուք գնացեք:
Ես, ճիշտն ասած, կասկածում եմ, որ շատերը կգնան, ես կասկածում եմ, որ կարող է ընդհանրապես ոչ մեկ չգնա, բայց, ամեն դեպքում, սա մի բան է, որ իրենց միարժեքորեն պետք է առաջարկվի, ընդ որում՝ սա, որպես կանոն, առաջարկվում է նախքան, օրինակ, անցումային արդարադատության տրամաբանության սահմաններում, նախքան վեթինգի անցնելը, այսինքն, ասում է՝ ուզո՞ւմ ես՝ անգամ վեթինգի մի գնա, որովհետև եթե դու վեթինգո՛վ դուրս մնացիր, կամ եթե, նու, վեթինգով չէ հիմա՝ հանձնաժողով է, բայց էական չի․․․
«Ազատություն»․ - Բարեվարքության գնահատման․․․
Իոաննիսյան․ - Բարեվարքության գնահատման արդյունքում քո անհամատեղելիության եզրակացության գա համապատասխան մարմինը, և դու այդպես գնացիր՝ էս դեպքում դու չես ստանալու էս արտոնությունները:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 18-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․