Մետրոյի նախկին աշխատակիցների հայցով վճիռը չհրապարակվեց

Your browser doesn’t support HTML5

Մետրոյի նախկին աշխատակիցների հայցով վճիռը չհրապարակվեց

Հակառակ սպասումների՝ «Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներն ընդդեմ ղեկավարության գործով» դատական վճիռն այսօր չհրապարակվեց․ դատավորը որոշեց վերսկսկել քաղաքացիական վարույթը:

Հակառակ սպասումների՝ «Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներն ընդդեմ ղեկավարության գործով» դատական վճիռն այսօր չհրապարակվեց․ դատավորը որոշեց վերսկսկել քաղաքացիական վարույթը:

«Դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը», - ասաց դատավոր Սիմիզար Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ հայցվորները Երևանի մետրոպոլիտենի նախկին աշխատողներ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Գևորգյանը փետրվարի11-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ցույցին մասնակցելուց երկու օր անց զրկվեցին աշխատանքից:

Պատասխանող կողմը պնդում է, որ 15 տարվա փորձառու աշխատողներին ազատել են աշխատանքում թերացումների համար՝ այդպես էլ, սակայն, դատարանին չներկայացնելով թերի աշխատանքի վերաբերյալ որևէ գրավոր փաստաթուղթ: Պատասխանող կողմի փաստաբան Արտակ Երեմյանը դատարանին հանձնել էր միայն գրանցամատյանները՝ պնդելով, թե Սևակ, Գագիկն ու Անդրանիկը թերի են դրանք լրացրել:

Այսօր դատավոր Հովսեփյանը նախ փորձեց պարզել, թե երբ են հայցվորները կատարել այդ թերի գրանցումները և կոնկրետ ինչ թերացումների մասին է խոսքը: Արտակ Երեմյանն ասաց, թե այդ հարցերին ավելի հստակ կարող է պատասխանել իրենց մյուս ներկայացուցիչը՝ Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը, որն այսօր ներկա չէր նիստին:

Նշենք, որ դատաքննության ընթացքում Մնացականյանը արդեն պատասխանել էր այդ հարցին՝ պնդելով, որ թերությունները նկատել է հունվարի 15-ից հետո:

Ըստ գրանցամատյանների, սակայն, անգամ թերի աշխատանքներն ընդունվել էին, ինչի մասին վկայում է վարպետի ստորագրությունը: Դատավորը հետաքրքրվեց․ - «Թերություններ հայտնաբերել եք, ինչպես Դուք եք նշում՝ կյանքին սպառնացող, որը կարող է հղի լինել ահավոր հետևանքներով, և շարունակել եք նրան թողնել աշխատանքի, նա նորից շարունակում է աշխատանքները վերահսկել և գրառո՞ւմ եք կատարել»:

Երեմյանն ասաց, թե այդ հարցին ևս կարող է պատասխանել միայն Սամվել Մնացականյանը: Վերջինս ավելի վաղ դատարանում այս առնչությամբ ասել էր․ - «Տուգանեցինք, գործից չհանեցինք, որովհետև համապատասխան մասնագետ չունեինք»:

Ւսկ հայցվորները նշեցին, որ վարպետին որպես վկա էին ներգրավել գործում, սակայն հետո հրաժարվեցին՝ նախկին գործընկերոջը չվնասելու համար․ - «Այդ նկատողությունները ոչ ինքն է գրել մեր վրա, ոչ էլ մեր թերացումները վրա: Ինքը միշտ գոհ է եղել մեզանից»:

Հաջորդ դատական նիստը նշանականվեց արդեն հարոջդ տարվա հունվարի 19-ին:

Նիստի ավարտին հայցվոր Սևակը ազատության հետ զրույցում ասացին, որ հուսահտավել են․ գործի ասյպիսի ընթացքը տհաճ իրենք համար տհաճ անակնկալ էր: