Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանը և Անդրանիկ Գևորգյանը այսօր դատական նիստի ընթացքում հայտարարեցին, որ հրաժարվում են այն երկու վկաներից, ովքեր ավելի վաղ համաձայնել էին վկայություն տալ իրենց օգտին:
Հայցվոր կողմի պնդմամբ՝ Մետրոպոլիտենում ստեղծված լարված իրավիճակի պատճառով են նրանք այսպիսի որոշում կայացնել:
Թեպետ պատասխանող կողմը բացատրություն պահանջեց՝ ինչ ասել է լարված վիճակ, Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներն ասացին, թե այդ մասին ավելի մանրամասն կներկայացնի իրենց փաստաբան Քրիստինա Գևորգյանը հաջորդ նիստի ժամանակ: Իսկ այսօր նիստը հետաձգվեց՝ վերջինիս բացակայության պատճառով:
«Ազատության» զրույցում Մետրոյի նախկին աշխատակիցներն ասացին, որ պարզապես չեն ցանկանում վտանգել իրենց նախկին գործընկերներին, մտավախություն ունեն, որ նրանք էլ կկորցնեն աշխատանքը:
«Իրենց հետո զրուցելուց պարզվեց, որ իրենց ասել են՝ հանկարծ փորձեք վկայություն տալ այդ տղաների օգտին...»։
Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների գործով դատավարությունը հետաձգվեց երկու ամսով. այսինքն, դեռ երկար ժամանակ կպահանջվի հայցվորներից, որպեսզի փորձեն վերականգնել կորսված աշխատանքն ու ոտնահարված իրավունքները: Այդուհանդերձ այս մարդիկ ընտանիքներ ունեն, երեխաներին պետք է պահել, իսկ դրա համար թեկուզ ժամանակավորապես նոր աշխատանք է պետք։
«Դեռ փնտրտուքի մեջ ենք, մի երկու տեղ փորձել ենք ընդունվել, էս աշխատանքային գրքույկով և էս հրամանով չեն ցանկանում ընդունել աշխատանքի»։
Հիշեցնենք, որ Գագիկը, Սևակն ու Անդրանիկը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ցույցին մասնակցելուց երկու օր անց զրկվեցին աշխատանքից: