Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները ազատվել են աշխատանքից, ղեկավարության պնդմամբ, գրանցամատյանում նշումներ չկատարելու պատճառով. որպես թերի աշխատանքի ապացույց՝ այսօր այս հանգամանքը ներկայացրեց դատարանին Մետրոպոլիտենի շահերը ներկայացնող, այս կառույցի իրավաբանական բաժնի պետ Արտակ Երեմյանը:
Մինչդեռ այսօր մեկնարկած դատական նիստում հայցվոր կողմը՝ Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Անդրանիկ Գևորգյանն ու Սևակ Հովհաննիսյանը գործատուին մեղադրում են անարդար կերպով իրենց աշխատանքից հեռացնելու մեջ:
Դատավոր Սիմիզար Հովսեփյանը հարցադրումների միջոցով փորձեց հասկանալ՝ արդյոք գրանցամատյանում նշումներ անելը լուրջ հի՞մք է երկար տարիների փորձ ունեցող աշխատողներին աշխատանքից զրկելու համար։
«Գրանցամատյանում գրանցում չկատարելու հետևանքով կարող է շարժասանդուղքը վնասվի, կարող է չաշխատի, կարող է թերի աշխատի, ինչը կարող է բերել շատ ավելի լուրջ խնդիրների։ Դրա հետևանքով գործատուն կարող է կրի թե նյութական վնաս, թե կարող են այլ խնդիրներ առաջանալ»,- ասաց Երեմյանը։
Գրանցամատյանի գրառումների կարևորությունը հասկանալու համար դատավորը պահանջեց ներկայացնել այդ մատյանը հաջորդ նիստին: Աշխատանքից հեռացնելու պատճառ դարձած թերությունը, ըստ Մետրոպոլիտենի, բացահայտվել է երկու օրվա ընթացքում՝ փետրվարի 13-ի ստուգայցի ժամանակ: Հարկ է նշել, որ դրանից մեկ օր առաջ Մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքի ակցիայի էին դուրս եկել՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի։ Ցույցի հետո արդեն Գագիկը, Սևակն ու Անդրանիկը գործազուրկ էին:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ փաստաբան Քրիստինա Գևորգյանը, ինչպես նաև դատավորը փորձում էին ճշտել, թե ո՞րն է եղել երեք աշխատողների աշխատանքից ազատելու հրատապությունը։ Մասնավորապես, փաստաբանի հարցին, թե աշխատակիցներից բացատրությո՞ւն պահանջել են, Երեմյանը պատասխանեց.- «Պահանջել են, նրանք բազմիցս պնդել են, որ հրաժարվում են»։ Այնուհետև պարզաբանեց, թե «բազմիցս» ասելով նկատի ունի հենց նույն՝ ստուգայցը կատարելու օրը։
Մետրոպոլիտենի ներկայացուցիչը հետո էլ հավելեց, թե աննպատակահարմար է եղել 15 տարվա մեքենավարներին ասել, թե որ է ճիշտ, որը սխալ աշխատանքը:
15 տարվա մեքենավարները, այդուհանդերձ, պնդում էին, որ այդ օրը՝ փետրվարի 13-ին, հնարավոր չէր ստուգումներ անել, առավել ևս թերացումներ գտնել, քանի որ մետրոյում վթար էր եղել, ինչի հետևանքով բավական երկար ժամանակ տարածքը հոսանքազրկվել էր:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե աշխատավայրում օտար մարդիկ են եղել, և որ գրանցամատյանում կոնկրետ օրվա աշխատանքի նշումները չեն եղել, Անդրանիկ Գևորգյանը ասաց, որ մետրոյում ամեն ինչ ձայնագրվում է, և դա կարելի է հեշտությամբ ստուգել։
Այսօրվա նիստը ընդհատվեց, դատարանը ժամանակ տվեց պատասխանող կողմին նախկին աշխատակիցների թերացումներն ապացուցող փաստեր ներկայացնելու համար:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Քրիստինա Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ այդ ապացույցները պարզապես չկան.- «Իրենք շատ երկար ժամանակ ունեին բոլոր փաստերը ներկայացնելու համար, սակայն մինչ օրս չեն ներկայացրել մի պարզ պատճառով, որ այդ ապացույցները չունեն»։
Ի դեպ, այսօր հայցվորներին այսօր աջակցելու էին եկել ոչ միայն «Դ!եմ եմ» շարժման անդամները, այլ նաև մետրոյի աշխատողները։
Թեպետ գործազուրկ ընկերները, իրենց փորձից ելնելով, հորդորում էին նրանց տեսախցիկների առջև չերևալ՝ աշխատանքը չկորցնելու համար, այդուհանդերձ, 30-տարվա փորձ ունեցող մեքենավար Իվան Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կորցնելու բան չունի, գիտի ում և ինչի համար է եկել: Զաքարյանի խոսքով՝ «պարզ բան է», որ նախկին գործընկերներին անարդար են հեռացրել աշխատանքից։