Ադրբեջանը իր դիպուկահարներին ետ քաշելու, Ղարաբաղի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու տրամադրվածություն չունի, հայտարարեց Բաքվում անցկացված ՆԱՏՕ-ի Rose Roth սեմինարից վերադարձած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը։
«Ուղղակի բացասական արձագանք էին տալիս՝ նշելով, որ դիպուկահարները գտնվում են այն տարածքներում, որոնք պատկանում են իրենց։ Ադրբեջանական իշխանությունների մոտ չկար պատրաստակամություն, որ դիպուկահարներին պետք է հեռացնել»,- ասաց Նահապետյանը։
Բաքվում, Նահապետյանի խոսքով, չի շրջանցվել նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը.- «...Որ Հայաստանը այստեղ իր արտաքին քաղաքական կուրսը վարում է այն նպատակով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծի իր օգտին»։
Բաքվում կայացած քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն է եղել, պատմեց Նահապետյանը։ Հայկական պատվիրակությունը պատրաստված է գնացել։
«Բաքու մեկնելուց առաջ Թևան Պողոսյանի հետ միասին եղել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ մասնակցելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի Ազգային ժողովների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին, նաև այցելել ենք սահմանային հենակետեր, եղել ենք առաջնագծում, շփվել ենք մեր զինվորների հետ»,- ասաց պատգամավորը։
Բաքվում կրքերը թեժ են եղել, յուրաքանչյուր հարց հայկական և ադրբեջանական տեսակետների բախումով է ուղեկցվել, անգամ ածականներ են հնչել, Հայաստանին օկուպանտ են անվանել, Նահապետյանի փոխանցմամբ՝ ստացել համարժեք պատասխան.- «Որ օկուպանտը հենց Ադրբեջանն է, օկուպացրել է Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի որոշակի տարածքներ»։
Իբրև փորձագետ ՆԱՏՕ-ի հրավերով Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած քաղաքական և ռազմական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը քննարկումներից իր տպավորությունները փոխանեց.- «Եվ բարեբախտաբար, մեր կողմից շատ էֆեկտիվ էին, ընդհանրապես: Իբրև Ադրբեջանի կողմ, դժբախտաբար, մթնոլորտը շատ ագրեսիվ էր, շատ ոչ թե վտանգավոր՝ որ պահակներ ունեին, լավ էր, բայց ագրեսիվ հռետորաբանություն, այսինքն իրենց կողմից միմիայն ուզեցին կռիվ տալ, պայքարել, ոչ թե լսել»։
Հայաստանցի պատվիրակներն Ադրբեջանի մայրաքաղաքում երեք գիշեր, չորս օր են անցկացրել: Բաքու այցելելու փորձ ունեցող «Ժառանգության» ներկայացուցիչ Թևան Պողոսյանի տպավորությամբ, վերջին սեմինարը, կազմակերպվածության առումով, մեկ քայլ առաջ էր:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հարկ համարեց անդրադառնալ նաև իր ձևակերպմամբ՝ «ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծ տեղեկություններին», որոնք, ի դեպ, նաև Հայաստանում էին մեծ վրդովմունք առաջացրել: Ըստ ադրբեջանական աղբյուրների, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Նահապետյանը Բաքվում հայտարարել էր՝ Հայաստանը պատերազմելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հնարավորություն ունի:
Պատգամավորը հավաստիացնում էր՝ ինքը այլ հայտարարություն է արել: Բերել էր այն, նաև՝ ընթերցեց․ - «Տարածաշրջանի, և հատկապես Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի կայուն զարգացման համար մենք պետք է ձգտենք խաղաղության և փոխադարձ վստահության: Եվ մեր ջանքերը պետք է կառուցված լինեն փոխըմբռնման վրա»:
ՆԱՏՕ-ի սեմինարներից մեկը հաջորդ տարի կանցկացվի Երևանում: Հրավերք ունեն նաև ադրբեջանցիները: