Երեքշաբթի օրվա քննարկումները վերաբերել են էներգետիկ անվտանգությանը, Հարավային Կովկասի ու Կասպյան տարածաշրջանների նոր հնարավորություններին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի պատվիրակության անդամ Սիյավուշ Նովրուզովը խողովակաշարերի անվտանգությունը ապահովելու հարց է բարձրացրել: Նա ասել է, որ Եվրոպա մատակարարվող էներգակիրների 99 տոկոսը օգտագործում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ուստի իրենց համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ դերակատարություն կունենա ՆԱՏՕ-ն խողովակաշարերի անվտանգությունը ապահովելու գործում:
Նովրուզովը հավելել է, որ Եվրոպային էներգակիրներ մատակարարելու ծրագրերը չեն կարող չգրգռել Ռուսաստանին, և Մոսկվան իր գործընկեր Հայստանի միջոցով կարող է խոչընդոտել այդ ծրագրերի իրականացմանն ու սպառնալիքներ ստեղծել։ Նա նաև ասել է, որ խողովակաշարերի անվտանգությունն ապահովելու համար առաջին պլան է մղվում ՆԱՏՕ-ի դերակատարությունը։
APA գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ասել է, թե քանի որ Հայաստանը դուրս է մնում էներգետիկ ծրագրերից, ապա էներգակիրների փոխադրման անվտանգության ոչ մի երաշխիքներ չկան:
Իսկ Թևան Պողոսյանը նույնն ասել է Ղարաբաղի համար, որ եթե Լեռնային Ղարաբաղը չընդգրկվի այդ ծրագրում, ապա խողովակաշարերը կլինեն շատ լուրջ վտանգի տակ:
APA-ի վկայությամբ՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Միջերկրածովյան տարածաշրջանի և Միջին Արևելքի հատուկ խմբի ներկայացուցչի տեղակալ Պաոլո Ալլին հայերին կոչ է արել զգույշ լինել իրենց արտահայտություններում։
«Քանի որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող անմիջապես մասնակցություն ունենալ՝ ապահովելու համար խողովակաշարերի անվտանգությունը։ Չնայած դրան, հաշվի առնելով, որ էներգակիրների փոխադրումները մեզ համար կարևոր են, դրանց անվտանգությունը մշտապես կլինի մեր ուշադրության կենտրոնում», - ասել է Ալլին։