Ադրբեջանում անցկացվող ՆԱՏՕ-ի Rose-Roth սեմինարում Եվրաատլանտյան կառուցի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է սեմինարին։
«Հարվային Կովկաս: Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով անցկացված քննարկումներին Բեյլին հայտարարել է, որ ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների միջոցով, ընդգծել է նա։
Հյու Բեյլին նշել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, բայց կշարունակի իր ջանքերը փոխըմբռնման հասնելու համար.- «Մենք գտնում ենք, որ կարևոր է կողմերի միջև վստահության հաստատումը»,- ասել է նա։
Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասներ հաղորդելով նաև Հայաստանի պատվիրակության հետ ադրբեջանցիների վիճաբանության մասին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ սկզբում ելույթ է ունեցել ոչ կառավարական LINKS կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը: Նա ասել է՝ Ադրբեջանի միակ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, և նշել է, որ հիմնական սկզբունքները պետք է լինեն պետական սահմանների անձեռնմխելիությունը և ժողովուրդների ինքնորոշումը։ Նա միաժամանակ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված է, և այն պետք է վերականգնվի։
Ըստ ադրբեջանական լուրերի՝ նրան ծափահարել են, բայց Հայաստանի պատվիրակության անդամները փորձել են խանգարել, բարձրացրել են իրենց ցուցանակները, և նիստը վարողը ձայն է տվել հայ պատվիրակներին:
Կորյուն Նահապետյանը նախ բողոք է հայտնել Սամութի ելույթի կապակցությամբ, հետո ագրեսիա է որակել Միլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի ելույթը, ով պահանջել էր վերադարձնել Ադրբեջանի օկուպացված տարածքները։
Նապահետյանը պահանջել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող քննարկումներում որպես հակամարտ կողմ նշվի ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և իր ելույթում հիմնական շեշտադրումները դրել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:
Նրանից հետո պատգամավոր Սայավուշ Նովրուզովը ասել է, որ ադրբեջանական տարածքները փաստացի օկուպացված են Հայաստանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է:
«Հիմա ադրբեջանական հողերում ինչ-որ քանակությամբ հայեր են ապրում, այդտեղ երկրորդ հայկական պետության ստեղծումը աբսուրդ է: Այսօր աշխարհի շատ երկրներում, օրինակ, Կալիֆոռնիայում նույնիսկ ավելի շատ հայեր են ապրում, քան Լեռնային Ղարաբաղում։ Ստացվում է, որ ինքնորոշման իրավունքի պատրվակով այնտեղ նույնպես պետք է ևս մեկ հայկական պետություն ստեղծվի՞։ Ավելի քան 30 երկրներում հայերը կոմպակտ բնակվում են, աշխարհում պետք է ավելի քան 30 հայկական պետություն ստեղծվի՞»,- ասել է Սայավուշ Նովրուզովը։
Նրանից հետո նորից խոսք է խնդրե Դենիս Սամութը ու կրկնել, որ հակամարտությունը հենց Ադրբեջանի ու Հայաստանի միջև է։
Իսկ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ, պատգամավոր Զախիդ Օրուջը ասել է.- «Եթե դուք իսկապես կողմնակից ենք , որ այնտեղ ապրող հայերը ինքնորոշման իրավունք ունենան, ապա Հայաստանը թող մի կողմ քաշվի, չխառնվի հակամարտությանը և Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի իր քաղաքացիների հետ, չնայած նրանց ցուցաբերած անհնազանդությանը, կլուծի այդ խնդիրը»։
Հայաստանի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը ասել է, որ Դենիս Սամութը և մյուս փորձագետները պաշտպանում են պաշտոնական Բաքվի տեսակետները, քանի որ սեմինարը անցկացվում է Բաքվում։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի մինչ այժմ ընդունած 4 բանաձևերին, որոնց մասին հաճախ են հիշատակում ադրբեջանցիները, Թևան Պողոսյանն առաջարկել է ծանոթանալ բանաձևի տեքստին:
«Սկզբում կարդացեք ինչ է այնտեղ գրված, հետո միայն Հայաստանին ագրեսոր անվանեք,- ասել է Պողոսյան։
Նա Ադրբեջանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերություններին միջամտելու մեջ։ Պողոսյանը նշել է, որ Հայաստանը փաստացի գտնվում է շրջափակման մեջ։
Երբ խոսք է բացվել հայ-թուրքական հարաբերություններից, ձայն է խնդրել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Ահմեդ Բերատ Ջոնկարը։ Նա ասել է, թե դա Հայաստանի ընտրությունն էր, դրա համար էլ շրջափակման մեջ է։
«Հայաստանը փաստացի օկուպացրել է եղբայրական ադրբեջանի տարածքները։ Մեր ընդհանուր դիրքորոշումը հայտնի է. թող Հայաստանը ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները, և այդ ժամանակ մենք կբացենք սահմանները»,- ասել է թուրք պատվիրակը։