Ադրբեջանը պահանջում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովից (ԽՎ) հեռացնել Հայաստանի պատվիրակությանը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման պաշտոնական առաջարկ է ներկայացրել Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասքերովը Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ:
Իր պահանջը հիմնավորելու համար Ասքերովը, մասնավորապես, հայտարարել է․ - «ՆԱՏՕ-ն դադարեցրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանին զրկել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քվեարկության իրավունքից երկու տարով: Ուրեմն ինչո՞ւ, չնայած օկուպացիային և տեռորին, Հայաստանը չի հեռացվում այդ կառույցից: Հետևաբար, մենք պահանջում ենք ՆԱՏՕ-ի ԽՎ-ից հստակություն մտցնել այս հարցում»:
Բաքվում անցկացվող «Ռոուզ Ռոթ» սեմինարին՝ «Հարավային Կովկաս․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով, հիշեցնենք, երեկ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները հակադարձել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի պատգամավորների պնդումներին, բանավեճերը, ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, այսօր ևս շարունակվում են: