Ռուսաստանը դատապարտում է ՆԱՏՕ-ի զորավարժությունները։
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ տարածել է հայտարարություն, որի համաձայն, մինչև այս շաբաթավերջ անհրաժեշտ է ավարտել երկրի արևելյան շրջանում տեղի ունեցող մարտական գործողությունները։
«Ինձ համար յուրաքանչյուր օր, որ մարդկանց կյանք է խլում, յուրաքանչյուր օր, որի համար Ուկրաինան այսպիսի թանկ գին է վճարում` անընդունելի է», - հայտարարել է Պորոշենկոն` իր ուղերձում միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է վերականգնել Ուկրաինայի սահմանը, ինչը թույլ կտա երաշխավորել երկրի ցանկացած քաղաքացու անվտանգությունը։
Այդ հայտարարության նախօրեին Կիևում տեղի է ունեցել Պորոշենկոյի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։
Ռուս անջատականները շարունակում են վերահսկողության տակ պահել Ուկրաինայի արևելյան շրջանի մի քանի քաղաքների պետական շենքերն, իսկ ուկրաինական բանակը շարունակում է հակաահաբեկչական գործողությունը։
Պորոշենկոյի առաջարկած խաղաղության ծրագրով, ռուս զինված անջատականները պետք է վայր դնեն զենքը, նրանք կազատվեն դատական պատասխանատվությունից այն դեպքում, եթե առնչություն չեն ունենա արյունալի հանցագործությունների կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ։ Ռուսաստանցի վարձկաններին կտրամադրվի Ուկրաինայի տարածքը լքելու ապահով միջանցք։
Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին Պորոշենկոն խոստացել է իշխանության ապակենտրոնացում, շրջանում ռուսերենի ազատ գործածում և տնտեսական վերակառուցում։
Սակայն այս խոստումները, ամենայն հավանականությամբ, ընդունելի չեն ռուս անջատականների համար։ Ռուսաստանում էլ առանձնապես չեն հավատում Պորոշենկոյի խոստումներին։
«Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ, հանրային կարծիքի հետազոտման կենտրոնն անցկացրել է հարցախույզ, որի համաձայն, Պորոշեմկոյին չի համակրում ռուսաստանցիների 47 տոկոսը, 25 տոկոսը նրա մասին տեղեկություն չունի, 27 տոկոսը դեռ չունի կարծիք, և միայն 3 տոկոսն ունի դրական կարծիք Ուկրաինայի նոր ղեկավարի մասին։
Հակակրանք տածողների 12 տոկոսը նրան մեղադրում է պատերազմը շարունակելու համար, 8 տոկոսն էլ Պորոշենկոյին «Ամերիկայի խամաճիկ» է համարում։
Կիևում գործող «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը ֆեյսբուքյան էջում գրել է, թե կա այս պատերազմն ավարտելու երկու տարբերակ. - «Առաջինը կայծակնային հաղթական լայնածավալ գործողությունն է։ Դա ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ հնարավոր չէ մեկ շաբաթում հաղթել անջատականներին, նույնիսկ եթե հրամանատարությունը ստանձնեն հանճարեղ զորավարներ: Երկրորդ տարբերակն է` դադարեցնել գործողությունն ու հանձնել Դոնբասը, ինչի մասին նույնիսկ մտածել չես ուզում»։
Մինչդեռ, անկախ ռուս-ուկրաինական հակամարտության հավանական ելքից, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առկա ճգնաժամը լուրջ բնույթ է ստանում։
ՆԱՏՕ-ն Ամերիկայի առաջնորդությամբ Արևելյան Եվրոպայում սկսել է լայնածավալ զորավարժություններ։ «Saber Strike» («Սրի հարված») կոդային անվամբ զորավարժություններին մասնակցում են Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների զինծառայողները և 800 միավոր զինտեխնիկա։
Զորավարժությունները տեղի են ունենում Լիտվայի ու Լատվիայի տարածքում և կավարտվեն հունիսի 21-ին։
Մոսկվան արդեն դատապարտել է «Սեյբր Սթրայքի» անցկացումը։ Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովն այսօր ասել է, որ Ռուսաստանն զորավարժությունները համարում է թշնամական մտադրության դրսևորում, իսկ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի լրացուցիչ ստորաբաժանումների տեղակայումը` միջազգային համաձայնագրերի խախտում, որն անհետևանք չի մնա։
«Մենք ստիպված կլինենք ձեռնարկել քաղաքական և ռազմատեխնիկական անհրաժեշտ միջոցներ մեր անվտանգությունը հուսալի պաշտպանելու համար», - ասել է Տիտովը և հավելել.- «ՆԱՏՕ-ի գործողությունները լրացուցիչ լարվածություն են հաղորդում ներկայիս իրավիճակին և կարող են հանգեցնել սպառազինությունների մրցավազքի, ինչը միայն անհարկի ծախսեր կպահանջի ամբողջ Եվրատլանտյան տարածաշրջանի պետություններից»։
Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Ֆինլանդիա, որտեղ, ամենայն հավանականությամբ, կխոսի ռուս-ուկրաինական ճգնաժամի և դրա ենթատեքստում ի հայտ եկած Ռուսաստանի ու Արևմուտքի լարվածության մասին։