Հայաստանում Լեհաստանի դեսպանի համոզմամբ, բոլշևիկ Անաստաս Միկոյանը ոչնչով չի տարբերվում Ստալինից, Բերիայից և Կագանովիչից:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նաև նշեց՝ Անաստաս Միկոյանը ընդամենը ստալինյան ֆունկցիոներներից մեկն էր:
«Կարծում եմ, երիտասարդների շրջանում Միկոյան ազգանունը ոչինչ չի ասում: Պատմությամբ չհետաքրքվող երիտասարդ լեհերի համար Միկոյանն ընդամենը ստալինյան ֆունկցիոներից մեկն էր: Նրան ընկալում ենք այնպես, ինչպես Ստալինին, Բերիային ու Կագանովիչին: Միկոյանը ոչնչով չի տարբերվում նրանցից», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Ստալինյան ժամանակաշրջանի ոճրագործություններից է 1940 թվականի մարտին Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Կատին գյուղի մոտ գերի լեհ զինվորակնների՝ հիմնականում սպաների, զանգվածային գնդակահարությունը: 1992 թվականին հրապարակված փաստաթղթի համաձայն, գնդակահարվել է մոտ 22 հազար լեհ զինվորական, և գնդակահարության պահանջող փաստաթղթի վրա առկա է նաև Անաստաս Միկոյանի ստորագրությունը:
Հարցին, թե Հայաստանի իշխանություններրի հետ հանդիպումների ժամանակ արդյոք մտահոգություն հնչեցրել է Երևանում Միկոյանի արձանի տեղադրման կապակացությամբ՝ հաշվի առնելով, որ հենց Միկոյանն է եղել Կատինի ողբերգության պատասխանատուներից մեկը, դեսպանն արձագանքեց. - «Կարծում եմ, հայ քաղաքական գործիչներին պատմական փաստերը հայտնի են: Եթե չեմ սխալվում, Անաստաս Միկոյանի անունը վատ իմաստով առկա է թե՛ լեհական փաստաթղթերում, թե՛ հայոց պատմության մեջ: Հայ քաղաքական գործիչների հետ մենք չենք խոսում Միկոյանի արձանի կառուցման կամ դրա նպատակահարմարության մասին, քանի որ դա հենց հայերի, Երևանի բնակչների խնդիրն է: Բոլորին հայտնի են փաստաթղթերը, ուստի ի՞նչ կարող եմ ավելացնել»:
Մինչև օրս հայտնի չէ խորհրդային բռնապետ Ստալինի կառավարման օրոք գնդակահարված, սովից մահացած մարդկանց ստույգ թիվը: Տարբեր փաստաթղթերում նշվում է, որ Իոսիֆ Ստալինի ղեկավարման տարիներին քաղաքական պատճառներով ազատազրկման է դատապարտվել մոտ 5 միլիոն մարդ, որոնցից ավելի քան մեկ միլիոնը գնդակահարվել են: Հարազատ բնակավայրից արտաքսվել է 6.5 միլիոն հոգի: Բացի այդ, Ստալինի օրոք իրականացված կոլետիվացման և «կուլակաթափման» հետևանքով, երբ քիչ թե շատ ունեցվածքի տեր գյուղացիներից բռնագանձում էին գյուղմթերքն ու անասունները, Խորհրդային Միության բազմաթիվ շրջաններում սով սկսվեց, որից մահացավ շուրջ 7 միլիոն մարդ:
Ինչ վերաբերում է Բերիային և Կագանովիչին, ապա փաստաթղթերով ապացուցված է՝ նրանք նույնպես մասնակցել են բազմաթիվ մարդկանց գնդակահարությունների, ազատազրկման վերաբերյալ որոշումների կայացմանը: