80-ամյա Արմենուհի Աբելյանը 49 թվականի դեպքերը հիշում է երեկվա նման․ սարսափն այնքան մեծ էր, որ անգամ ԽՍՀՄ-ի փլուզումը չեն ջնջել հունիսի 14-ի հիշողությունները:
«Դեռ արթուն էին՝ հայրիկս էլ, մամաս էլ: Մեկ էլ դուռը խփեցին, հայրիկիս ասին՝ նստեք աթոռի վրա, չթողեցին վեր կենա, մտան ներս: Մամաս լացուկոծ սկսեց», - հիշում է նա: - «Ժամանակ տվեցին՝ 1 ժամ, թե՝ ժամ ու կես․․․ առաջին անհրաժեշտության հավաքել, մեքենան կգա ու գնում եք»:
Տիկին Արմիկի երկու պապերին գնդակահարել են 37 թվականին, երկուսին էլ պիտակավորել են որպես հակասովետական ու վերացրել հազարավորների այլ հայերի նման։ Հայրական պապին՝ Աբելին 37 թվին տնից տարել են հողաթափերով, ընտանիքն ավելի ուշ տեղեկացել է, որ նրան գնդակահարել են։ Նա շրջանում ազդեցիկ մարդ էր, Թումանյանի ու Իսահակյանի մտերիմն էր։
Հանգիստ չէին թողնում նաև գնդակահարվածների հարազատներին, 49 թվականին էլ Արմենուհի Աբելյանը ստիպված եղավ ընտանիքի մյուս ութ անդամների՝ հոր, հղի մոր և 6 երեխաների հետ մեկնել աքսորավայր՝ Ալթայի երկրամաս:
Մանկությունն անցավ վախը սրտում և օտար միջավայրում, ամեն անգամ, երբ հորը հրավիրում էին որևէ պաշտոնյայի հետ հանդիպման, ընտանիքի անդամները տանը շունչը պահած սպասում էին վերադարձին, չէր բացառվում, որ ամեն պահի պապի հետքերով հորն էլ կարող են անվերադարձ տանել։
Տուն՝ Սպիտակ, վերադարձան Ստալինի մահից միայն երկու տարի անց։
Արմենուհի Աբելյանի հայրն արդեն ծերության տարիներին գրի էր առնում հուշերը, հոր գնդակահարության ու աքսորի մանրամասները, պատմություններ, որոնց մասին ընտանիքի անդամներին անգամ չէր պատմել. բռնապետության տարիներին այդ թեմաներով խոսել չէին հանդգնում ։
Խորհրդային ժամանակների ականվոր գործիչ Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաք Երևանում տեղադրելու շուրջ բանավեճը տիկին Արմիկին ստիպել է կրկին խորհել ստալինյան բռնաճնշումների, Միկոյանի կողմից գնդակահարման ուղարկված հայերի ու նրանց դաժան ճակատագրերի մասին։
«Ներող ենք եղել, իմ հայրիկս միշտ ներողամտության կոչ է արել, բայց այս հարցում, որ արդեն շուտով 80 տարեկան կլինեմ․․․ սա հասարակ բան չէ, եթե ինքը միջամտել է՝ իհարկե չեմ ուզի, որպես ի՞նչ դնեն [արձանը]», - ասում է նա: