Երևանում այսօր կայացավ հերթական բողոքի ակցիան ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ Իրավունքի նվաճման երթը:
«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության կազմակերպած երթը մեկնարկեց Կառավարության 3-րդ շենքի մոտ: Երթի մասնակիցները հորդորում-պահանջում են, որ բոլոր ընկերությունների տնօրենները սատարեն իրենց աշխատակիցներին, կուտակային կեսաթոշակային վճարները չփոխանցեն կամուրջ հաշիվներին մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը:
Հիշեցնենք, որ օրենքը կասեցվեց մասամբ, ինչի հետևանքով քաոսային իրավիճակ է ստեղծվել բազմաթիվ կազմակերպություններում, որտեղ շարունակվում է գործատու-հաշվապահ-աշխատող եռանկյունու վեճը:
Թեպետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Երևանի պետական համալսարանի և մի շարք այլ կազմակերպությունների աշխատակիցները ամբողջությամբ ստացել են իրենց աշխատավարձերը, բազմաթիվ այլ կազմակերպություններում այս օրերին աշխատակիցները բախվում են տհաճ իրականությանը․ աշխատավարձը զգալիորեն նվազել է: Իսկ գործատուներն ու հաշվապահները պնդում են, թե պահումներ անելով՝ ապահովագրում են իրենց հետագա իրավական հետևանքներից:
Կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանները փորձեցին խոչընդոտել երթի ընթացքը, սակայն ակտիվիստները, ամոթանքի կոչեր բացականչելուց հետո, կարողացան շարունակել խաղաղ երթը դեպի Ֆինանսների նախարարություն, Կառավարության շենք, Կենտրոնական բանկ և Պետական եկամուտների կոմիտե: Հենց այստեղ փոքրիկ բախում տեղի ունեցավ ոստիակների և երթի մասնակիցների միջև, երբ վերջիններս փորձեցին և ի վերջո կարողացան թռուցիկներ փակցել կոմիտեի մուտքի դռանը:
Ի տարբերություն նախորդ՝ հունվարի 18-ի բողոքի ակցիայի, այս անգամ մասնակիցների մեջ չկային ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները: Այստեղ էր, սակայն, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այստեղ մեր ժողովրդի երիտասարդ հատվածի ապագան է դրված նժարի վրա: Կարծում եմ, որ գործատուն ինքը պիտի որոշի, բայց ինձ համար, որպես շարքային քաղաքացի, ակնհայտ է, որ թեկուզ այդ միջանկյալ որոշումից հետո այս հարցը հետաձգվում է մինչև մարտի 28-ը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Երթին մասնակցող մասնագիտությամբ հաշվապահներն ու իրավաբանները «Ազատության» հետ զրույցներում վստահեցնում էին, որ հաշվապահության մեջ կան պահումներից խուսափելու և աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ վճարելու մեխանիզներ:
Մանե Թանդիլյանի խոսքով՝ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումը պարզապես ամեն ինչ թողեց գործատուի ուսերին․ - «Գործատուն ինչ էլ որոշի այս պահին, այն չի կարող լինել ոչ օրինական: Եթե չի վճարում գործատուն, ապա ի՞նչ է անում այդ գումարները: Հաշվապահորեն ասած՝ պահում է իր ակտիվների մեջ․․․ Ուղղակի կա լուծում հաշվապահական․ դու որտե՞ղ ես պահում այդ գումարը: Արդյո՞ք պահում ես քո ֆոնդում, քո բանկային հաշվում, թե՞ պահում ես աշխատակցի հաշվին՝ որպես կանխավճար, կամ միգուցե հետագայում վերահաշվարկ անելու նպատակով՝ կախված Սահմանադրական դատարանի որոշումից: Ոչ ոք ոչ մի օրենք, ոչ մի կարգ չի խախտում»:
Նախաձեռնության իրավաբան անդամները անկախ այն բանից, թե ինչ վերջնական վճիռ կհրապարակի ՍԴ-ն, վստահեցնում են՝ օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ, և անհիմն են համարում գործատուների և հաշվապահների այն մտավախությունը, թե հետագայում կարող են բախվել իրավական ինչ-ինչ խնդիրների:
Նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանի կարծիքով, մարդիկ պարզապես անվստահության սինդրոմով են տառապում․ - «Իրենք անվստահություն ունեն նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ: Նույն իշխանության աշխատակիցները ունեն ներքին համոզմունք, որ Հայաստանում բացակայում է արդարադատությունը: Մտավախություն ունեն, որ Սահմանադրական դատարանը կարող է հերթական անգամ՝ հղում եմ անում գազի համաձայնագրի հետ կապված, նման որոշում կայացնել: Ես հասկանում եմ իրենց, բայց իրավական տեսակետից Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը արդեն իսկ ասել է, որ պարտադիրը այլևս պարտադիր չէ»:
Հավելենք, որ երթի վերջին կանգառը Երևանի քաղաքապետարանն էր: Հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա Վանաձորում փետրվարի 8-ին: