Մատչելիության հղումներ

ՍԴ-ն ստեղծել է անաչառ դատաքննության «անհրաժեշտ նվազագույն հիմքը»


Չորս խմբակցություններ հանդես են եկել պարտադիր կուտակայինի մասին հայտարարությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները՝«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ, հանդես են եկել«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին վերաբերող համատեղ հայտարարությամբ:

Հայտարարությունը հաջորդեց ՍԴ հունվարի 24-ի որոշմանը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է նշված օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Միանսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կասեցումը վերաբերում է աշխատավարձից պահումներ չկատարելու հետևանքով գործատուներին տույժի չեթնարկելուն և կառավարիչների և ֆոնդերի ընտրության ժամկետը երկարեցնելուն:

«Սահմանադրական դատարանը ստեղծել է անհրաժեշտ նվազագույն հիմքը անաչառ դատաքննություն իրականացնելու ուղղությամբ, ինչի ակնկալիքը մենք բոլորս ունեինք», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Մինչդեռ ՍԴ որոշման հրապարակումից ժամեր անց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ շեշտեց, թե համոզված է , որ «այս բարեփոխումն այն համալիր ծրագրին է, որ հետո կոչելու են պատմական»:

Արծվիկ Մինասյանը չի լսել , որ նախագահը խոսի պարտադիր կուտակային բաղադրիչ մասին. խոսվել է կենսաթոշակային համակարգի բարեփոխւմների մասին, ինչին ձգտում են նաև պարտադիր կուտակայինի դեմ դուրս եկած պատգամավորները:

Հիշեցնենք նաև, որ ՍԴ որոշման հրապարակման օրը Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ռեֆորմը չշարունակելու դեպքում կարող է տուժել Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում:

ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն իրենց համատեղ հայտատարության մեջ կոչ են անում ՀՀ պաշտոնատար անձանց, կառավարությանը և Կենտրոնական բանկին՝ դադարեցրել ապատեղեկատվությունը քննարկվող օրենքի վերաբերյալ, ինչը գնահատում են որպես բացահայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրա:

«Երբ հայտարարում է, որ պարտադիր բաղադրիչը վերացնելու դեպքում Հայաստանի միջազգային հեղինակությունը անկում կապրի, դա բացահայտ սուտ է, ակնհայտորեն ուղղված է կաշկանդելու Սահմանադրական դատարանին արդարադատության մակարդակով արդյունավետ որոշում կայացնելու առումով: Հակառակը` հարգանքի և միջազգային հեղինակության բարձրացման է արժանի այն երկիրն ու պետությունը, որի մարմինը` տվյալ դեպքում, անկախ դատական իշխանության սահմանադրական մարմինը` Սահմանադրական դատարանը հնարավորություն ունի, որպեսզի ճանաչի նման հարցը Սահմանադրությանը հակասող և անվավեր», - ասաց Մինասյանը:

ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը իրենց հայտարարությամբ նաև կոչ են անում գործատուներին աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում և փոխանցում չկատարել, այլապես եթե մարտի 28-ին օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն Սահմանադրությանը հակասող և անվավեր, աշխատակիցները չվերականգնվող ֆինանսական կորոստներ կկրեն:

Իսկ եթե ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական չճանաչի, արդյո՞ք ֆոնդ ու կառավարիչներ չընտրած ու գումարներ չփոխանցած քաղաքացիների մի քանի ամսվա աշխատավարձից միանվագ պահումներ չեն արվի: Ի պատասխան այս հարցի` Մինասյանն ասաց. - «Առնվազն մասնակիորեն պետք է բավարարվի Սահմանադրական դատարանի կողմից: Վստահաբար կարող եմ մի բան ասել. որպես պատասխանատվությունը խստացնող նորմ, այն չի կարող հետադարձ ուժ ունենալ: Հետևաբար Սահմանադրական դատարանի որոշումից է կախված շատ բան, բայց մի բան պարզ է` «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, նմանատիպ պատասխանատվություն նախատեսող նորմը չի կարող հետադարձ ուժ ունենալ»:

«Մենք` որպես պայքարի առաջամարտիկներ, կանգնած են հասարակության կողմը և պաշտպանելու ենք նրանց գործողությունները», - «Ազատության» հետ զրույցի վերջում վստահեցրեց Արծվիկ Մինասյանը:
XS
SM
MD
LG