Այսօր Կապանում տեղի ունեցան Հանրապետական և «Ժառանգություն» կուսակցությունների պատգամավորի թեկնածուների նախընտրական ամփոփիչ հանրահավաքները։
Կապանը, Ագարակը, Մեղրին, Քաջարանն ու շրջակա 46 գյուղերն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում ընտրությունները կկայանան կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին։ Այս ընտրատարածքում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, հիշեցնենք, առաջացավ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ սկանդալային իրադարձություններից հետո. երբ նրա տան դիմաց սպանվեց Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, և թիվ 38 ընտրատարածքից ընտրված 36-ամյա պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց մարզպետի պաշտոնում։
«Ժառանգության» ամփոփիչ հանրահավաքում կուսակցության պատգամավորի թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը հայտարարեց, որ իշխանությունը լծվել է իր դեմ և որոշել է, որ պատգամավոր պետք է դառնա ՀՀԿ-ի թեկնածուն։
«Եղել եմ բոլոր գյուղերում, քաղաքներում, շատ լավ ընդունել են, բայց արդեն երկու օր է սկսվել է... բոլոր իշխանական լծակները օգտագործում են, ճնշում են ժողովրդին, նույնիսկ այսօր դպրոցներից, մանկապարտեզներից ստիպել են, որ բերեն Արմեն Կարապետյանի հանրահավաքին»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգության» թեկնածուն։
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ ինքը Կապանում Սերժ Սարգսյանից շատ ձայն էր հավաքել։
«Այն գործը, որ Սյունիքը սկսել էր փետրվարի 18-ին, պարտավոր է շարունակել և ունենալ իրեն ներկայացնող պատգամավոր»,- ասաց Հովհաննիսյանը։
««Ժառանգության» պատգամավորի թեկնածու Սամվելի Հայրապետյանի նման մարդը պետք է դառնա պատգամավոր. Ո՛չ ատկատ, ո՛չ կաշառք, ահա այս սկզբունքների կրողն է «Ժառանգության» թեկնածուն, հայտարարեց Հովհաննիսյանը.- «Սեպտեմբերի 29-ին ժողովուրդը պիտի որոշի, թե Գարեգին Նժդեհը կենաց է, կուսակցական ինչ-որ ուրվական, որ գերեզմանների վրա ինչ-որ հղում են անում, թե իսկական, կենդանի պատգամաբեր մեր ժողովրդի համար»։
Նշենք, որ Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանի հանրահավաքում մենք իսկապես հանդիպեցինք մարդկանց, որոնք ներկայացան որպես դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներ, քիչ չէին նաև մարզպետարանի, բժշկական հիմնարկների ներկայացուցիչները։
Նկատենք, որ այն պահին, երբ սկսվեց «Ժառանգության» հանրահավաքը, ՀՀԿ-ական թեկնածուի աջակիցները բարձր երաժշտություն միացրեցին, և միայն մեկ ու կես ժամ անց սկսվեց Արմեն Կարապետյանի հանրահավաքը։
ՀՀԿ-ական թեկնածուի հանրահավաքը վարում էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը։ Նա իր ելույթում նշեց, թե Կարապետյանի թեկնածությունը պաշտպանում է մարզպետ Վահե Հակոբյանը։ Մինչդեռ մարզպետը ավելի վաղ իր հրապարակային ելույթներում ասել էր, թե որևէ կերպ չի ցանկանում միջամտել քարոզարշավին, քանի որ չի ցանկանում ազդեցություն ունենալ մարդկանց ընտրության վրա։
Հանրահավաքին մասնակցում էր նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով կոչ արեց ընտրել Արմեն Կարապետյանին և թվարկեց, իր պնդմամբ, Կարապետյանի առավելությունները։